Միջադեպ` Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում
Հերթական միջադեպն է գրանցվել Բանգլադեշ թաղամասում թիվ 7 ընտրատեղամասի Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում:
Երիտասարդները նախընտարական նամականեր են բաժանել Բաբաջանյան 97 և 99 շենքերում, երբ երկու բնակիչ մոտեցել են և հայտարարել, որ ինչ-որ մեկը իրենց ասել է, որ դա «էդ Նիկոլի» նամակներն են ու երիտարդները դադարեցնեն բաժանելը, թե չէ «ձեր համար վատ կլինի»:
Կանայք երիտասարդներին հայհոյել են, քաշքշել, այնուհետև նրանց է մոտեցել մի հաստավիզ երիտասարդ, նույնպես հայհոյել Նիկոլ Փաշինյանի շտաբի ներկայացուցիչներին: Այս պահին երիտասարդները դեռևս դադարեցրել են նամակների բաժանումը:
Բանգլադեշի Ա1 թաղամասում' Սվաճյան 37 հասցեում խոչընդոտում են 7-րդ ընտրատարածքի Հայ ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը. երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հետ միասին նամականեր են բաժանում ընտրողներին, որը փորձում են կանխել նույն տարածքի Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Այս մասին արդեն համապատասխան հաղորդում է տրված իրավապահ մարմիններին:
Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել