HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի պետնախարարին

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հայաստանում Գերմանիայի  դաշնային հանրապետության (ԳԴՀ) դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հրավերով հանդիպեց ԳԴՀ արտաքին գործերի նախարար Կոռնելիա Պիեպերին: ԳԴՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ժողովրդավարության մարտահրավերներին, եվրոպական ձգտումներին եւ աշխարհաքաղաքական խնդիրների առավել լայն շրջանակին առնչվող հարցեր: 

«Հայաստանի ներքաղաքական հրամայականների եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ եվրոպական, ինչպես նաեւ իր սեփական պատմության դիտանկյունից գերմանական ընկալումը կենսական նշանակություն ունի թե մեր, թե Եվրոպայի համար: Մենք ակնկալում ենք հետագայում շարունակել այս քննախոսությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter