«Չորրորդ ինքնիշխանություն». Տափերականում ընտրողների թիվն ավելացել է 500-ով
Թերթի խմբագրությունը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ ՀՀ քաղաքացիներից այն մասին, որ իրենց հասցեների վրա օտար մարդիկ են գրանցված: «ՉԻ» տեղեկություններով, Արարատի մարգի Տափերական գյուղը ևս զերծ չի մնացել հավելյալ գրանցումների արատավոր երևույթից: Այստեղ գրեթե բոլոր ընտանիքների անդամների թիվը ուռճացված է: Ըստ թերթի տեղեկությունների` Տափերականի գյուղապետ Միհրանի տան վրա գրանցվածների թիվը ամենամեծն է: Արդյունքում` 2500 բնակիչ ունեցող գյուղի բնակիչների թիվր ավելացել է 500 հոգով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել