HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ». Խզմալյանի կնոջը ՀՀԿ ցուցակում ներառելու նպատակը շարժումը և նրա անդամին վարկաբեկելն էր

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շահարկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ` Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի անվան հայտնվելու հանգամանքը:

Հեռու մնալով լարված ծուղակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խնդրի շահարկման օրերին որոշեց զերծ մնալ  որևե մեկնաբանությունից: Այժմ, երբ շահարկման ալիքը մարման մոտ է և Նարինե Միրզոյանի անունն իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով արդեն հանվել է ՀՀԿ ցուցակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է հետևյալը`

1. Տիգրան Խզմալյանի կնոջը` Նարինե Միրզոյանին մարդկային և գործընկերային հարաբերությունների վրա հիմնված վստահությունը չարաշահելու միջոցով ՀՀԿ ցուցակում ընդգրկելը քրեաօլիգարխիկ վարչախմբի ձեռնարկած հատուկ գործողություն էր, որի նպատակը «Սարդարապատ» շարժումը և նրա անդամին վարկաբեկելն էր:

2. Տիգրան Խզմալյանի և նրա ընտանիքի պատվի, արժանապատվության ու բարի համբավի դեմ ուղղված տեղեկութային արշավին վարչախումբը և տիտղոսակիր ընդդիմությունը ներկայացնող ԶԼՄ-ների ու դրանց առանձին ներկայացուցիչների համերաշխ մասնակցությունը վկայում է նրանց` սոցիոմշակութային նույնության հիմքով խորքային գործակցության, ընդամենը քաղաքական իշխանության հետամուտ լինելու և պետության ու ազգի առջև ծառացած պրոբլեմների նկատմամբ կատարյալ անտարբերության մասին: 

3. Մեռնող քաղաքական համակարգն ու մշակույթը ներկայացնող ուժերի կողմից երկրում ծավալվող դիմադրական շարժման, ընդ որում և  «Սարդարապատ» շարժման ձեռնարկումները վիժեցնելու և որդեգրված ընթացքը կասեցնելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանզի  այս շարժումը նոր ծնվող քաղաքական համակարգի և մշակույթի նախաձեռնություն է:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter