HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Քարերի և ձվերի նետումը բողոքի արտահայտման ձև է». Լոռու մարզի դատախազը` ՀՔԱՎ գրասենյակի դեմ հարձակման մասին

Երեկ վանաձորցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն իր դիրքորոշումն է հայտնել նախօրեին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ կապված միջադեպի կապակցությամբ:

Դատախազը հայտարարել է, որ անձամբ է ուսումնասիրել տարածքի տեսանկարահանման նյութերը և հասարակական կարգի որևէ խախտում չի հայտնաբերել, ուստի, նրա խոսքով, իրավապահների կողմից «ոչ մի անհարկի միջամտության կարիք չի եղել»: Նշել է, որ պարզապես մի քար է նետվել գրասենյակի ուղղությամբ, որը կոտրել է լուսամուտի ապակին և վնասել աշխատակիցներից մեկի ոտքը:

Դատախազի հայտարարությամբ՝ անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ աշխատակիցները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Լրագրողների հարցին՝  արդյոք ձվերի և քարերերի նետումը հասարակական կարգի խախտո՞ւմ չէ, դատախազ Շահբազյանը պատասխանել է՝ «բողոքի արտահայտման ձև է»: Միաժամանակ հայտնել է, որ դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

«Եթե նման բողոքի ակցիա տեղի ունենա դատախազության շենքի առջև և քարեր ու ձվեր նետելով՝ ջարդեն դատախազության շենքի պատուհանները, դատախազը դա նույնպես կհամարի բողոքի դրսևորման նորմալ ձև,- ի պատասխան՝ հարց է հնչեցնում ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,- ընդունենք ի գիտություն, որ մեր հետագա գործունեության ընթացքում բողոքի ակցիաները նման ձևով անցկացնենք դատախազության, ոստիկանության, քաղաքապետարանի դեմ»:

Նա սկզբունքորեն դեմ չէ բողոքի ցույցերի կազմակերպմանը: «Բողոքի ակցիան քաղաքացիական դիրքորոշումների արտահայտման կարևոր ձև է: Բայց նման դրսևորումներով՝  բռնություններով, սպառնալիքներով, դա ես ակցիա չեմ կարող համարել»,- ասում է Սաքունցը:

Վերջինիս համոզմամբ՝  ՀՔԱՎ-ի դեմ հարձակումն ուղղորդված է եղել իշխանությունների կողմից: Շեշտում է, որ կազմակերպիչների թվում մարզպետարանի աշխատակիցներ են եղել, այսինքն՝ իրենց գործառույթները գերազանցած իշխանության ներկայացուցիչներ: Իսկ ցույցի նման ընթացքի համար պատասխանատու է ոստիկանությունը:

Սաքունցը նշում է, որ ցուցարարների՝ ՀՔԱՎ-ին ուղղված կոչ-հայտարարությունն ավարտվում է սպառնալիքով, որ հետագա գործողությունների համար պատասխանատվություն են կրում նրանք, ում դեմ իրականացվում է ակցիան: «Նախօրոք պլանավորված սպառնալիք է կազմակերպության դեմ»,- ասում է Սաքունցը և ավելացնում, որ միայն այդ արտահայտությունը բավական էր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Այնինչ իրավապահները, որ ուղեկցել են ցույցի մասնակիցներին քաղաքի հրապարակից մինչև գրասենյակ և ներկա են եղել ցույցի ամբողջ ընթացքում, որևէ քայլ չեն ձեռնարկել՝ գրասենյակի դեմ հարձակումը կանխելու ուղղությամբ: Հարձակման պահին գրասենյակից նաև հեռախոսով են ահազանգել ոստիկանություն, բայց դարձյալ անարդյունք:

Դեպքի առթիվ դեռևս քրեական գործ հարուցված չէ, իսկ դատախազը, ըստ Սաքունցի, չսպասելով քննության արդյունքներին, գնահատականներ է տալիս՝ կանխորոշելով քննության ընթացքն ու արդյունքները: Քննությամբ պետք է պարզվի՝ իրավապահների գործողությունները իրավաչա՞փ եղել են, թե՞ ոչ, կամ ընդհանրապես գործողություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ուստի մարզի դատախազը, ըստ Սաքունցին, իր նմանատիպ հայտարարություններով ու գնահատականներով հովանավորում է ոստիկանության «ակնհայտ անգործությունը»:

Նաև, ըստ Սաքունցին, դատախազը շեշտը դնելով ձու և քար նետելու, ոտքը վնասելու և այլ մասնավոր հարցերի վրա՝  հեռանում է գլխավորի խնդրից, այն է՝ տեղի է ունեցել հարձակում իրավապաշտպան հասարակական կազմակերպության դեմ: Իսկ պետությունը պարտավորություն ունի կազմակերպությունների, միավորումների անվտանգության ապահովման համար: Տվյալ դեպքում որևէ քայլ չի կատարվել այդ իրավունքն ապահվելու ուղղությամբ:

Արթուր Սաքունցը մտահոգություն է հայտնում, որ ՀՔԱՎ-ը դիտորդական առաքելություն և մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող կազմակերպություն է, այնինչ այս նախընտրական շրջանում իրավական մակարդակով խրախուսվում է անհանդուժողությունն ու բռնի մեթոդների կիրառումը: 

Մեկնաբանություններ (3)

Tigran
karoxa zoher el en exel paron Saqunc??petq chi caxkacnel exelutyun@ u bar@ texin chi
SHA
Adrbejanakan filmer@ ajt astijani hzor tpavorich azdecutyun unen, vor vachenum enq nranic? Guce mtavachutyun ka vor film ditogner@ kvazen mechet musulmanutyun @ndunelu? Guce arje ditel ev mi bol c er arnel ev filmer@ ev nranc heginaknerin mi anqam evs hamozvelov sepakan gerazancutyan mech:
STS
ARA ES ARANC AMOTI ADRBEJANCU MSHAKUYTIN VOROSHAKI TEX ES TALIS PARATON KAZMAKERPELOV, MI HAT EL MARDU IRAVUNQIC U HANCAGORCUTYUNIC XOSUM??? ESA QO IMACAC PAYQARN U IRAVUNQ@??? AMACHI ADRBEJANCU XPAC AMEN MI ZINVORI SHIRIMIC

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter