Պաշտպանը հանդիպել է ՀԱԿ համակարգողին
Շարունակելով հանդիպումները նախընտրական շտաբերի ղեկավարների հետ` այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանն առաջարկել է դաշինքին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական և ընտրական շրջանում:
Քննարկման ընթացքում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել է նախընտրական ցուցակների և գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաև Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթևեկության խոչընդոտները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել