HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրախախտումների վերաբերյալ քննարկվել ու քննարկվում է 14 դեպք

ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում են գտնվում 14 դեպք:

Այդ թվում` որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, իսկ որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 4 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 3-ը հանցագործության դեպքի, իսկ 1-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

1 դեպքով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: 

7 նյութեր գտնվում են նախապատրաստման ընթացքում:

1 դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, քանի որ այն որպես հանցագործության մասին հաղորդում չի դիտվել:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter