Թիվ 35 ընտրատարածքում պայքար չի լինի
Այս ընտրատարածքում առաջադրվել էին անուսակցական Հայկ Սուլթանյանը եւ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Ապրիլի 10-ին պատգամավորության թեկնածու Հայկ Սուլթանյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, որը հաստատվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Այսպիսով, թիվ 35 ընտրատարածքում նախընտրական քարոզարշավ ծավալելու լայն հնարավորություն ընձեռված է միակ թեկնածու Սամվել Բալասանյանին:
Ինքնաբացարկ նեկայացրած թեկնածուն աշխատում է Բալասանյաններին պատկանող «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում, որտեղ, ըստ ներկայացարծ հայտարարագրի, տարեկան աշխատավարձը կազմում է 1.380.000 դրամ: Անկուսակցական Հայկ Սուլթանյանն ունի բնակարան Գյումրու «Մուշ-2» թաղամասում` 83,90 քմ մակերեսով: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամ կազմել էր 150 հազար դրամ:
Թիվ 35 ընտրատարածքի թեկնածու, ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանի ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրան են պատկանում մի շարք շենք-շինություններ Գյումրի քաղաքում: Ջիվանու փողոց 66 հասցեում գտնվող 2540.40 քմ ընդհանուր մակերեսով տարածքը գրանցված է որպես համատեղ սեփականություն, Ջիվանու 66 գ հասցեւոմ գտնվող 405.16քմ տարածքն եւս համատեղ սեփականություն է: Սամվել Բալասանյանի միանձնյա սեփականությունն է Մարքսի փողոց 15 հասցեում գտնվող շինությունը 142.57քմ ընդհանուր մակերեսով: 200.20 քմ ընդհանուր մակերեսով տունը, որ գտնվում է Թումանյան փողոց 116 հասցեում, գրանցված է որպես համատեղ սեփականություն:
Սամվել Բալասանյանին է պատկանում 2.336 հա տարածքով հողամաս Ազատան գյուղում: Սա եւս գրանցված է որպես համատեղ սեփականություն: Անասնաշենք, շինություն Ազատան գյուղում, փողոց 54, թիվ 12 հասցեում` 3224.28 քմ տարածք, գրանցված որպես համատեղ սեփականություն: Ավտոտրանսպորտային միջոց` Մ-2140: Ազգային ժողովում թեկնածուի տարեկան աշխատավարձը կազմում է 3.800.000 դրամ: Դրամական միջոցները հայտարարգրը ներկայացնելու պահին կազմել են 7.500.000 դրամ եւ 22 հազար ԱՄՆ դոլար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել