HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման օրվան, որպեսզի ներկայացնի իր հստակ պահանջները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց Հայոց ցեղասպանության ընդունման քաղաքականության առանձնահակությունների մասին: Քաղաքագետն առանձանցրեց մի քանի հիմնական կետեր.  

  1. Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր գտնվում է ավելի ուժեղ դիրքերում: Միաժամանակ պետք է անել ավելին դիրքերնհ ամրապնդելու համար:
  2. Աստիճանաբար դժվարանում է Թուրքիայի մերժման քաղաքականությունը, ավելի քիչ երկրներ են համաձայնվում Թուրքիայի հետ, և Թուրքիայի վարած մերժողական քաղաքականությունը դառնում է անարդյունավետ:
  3. Ադրբեջանը շատ ավելի է ներգրավվում Հայոց ցեղասպանության մերժաման քաղաքականության մեջ: Մայիսի 1-ին Ադրբեջանը մեկ ասմով ղեկավարելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ընթացքում Ադրբեջանի կողմից ակնկալվում են ավելի մեծ հարձակումներ Հայոց ցեղասպանության, ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքականության վրա:
  4. Միջազգային հանրությունն ու միջազգային իրավունքը Հայոց ցեղասպանության հարցը կապում են այլ ցեղասպանությունների հետ` ավելի կարևորելով խնդիրը:

Քաղաքագետը Հայոց ցեղասպանության հարցը դիտարկեց նաև մաթեմատիկայի ոլորտում, որտեղ նա առանձնացրեց երեք էական թիվ` 100, 5 եւ 3: Մոտենում է Ցեղասպանության տարելիցի 100-ամյակը, որի ժամանակ կմեծանան ճնշումները Թուրքիայի վրա: 5 թիվը կապված է առաջիկայում խորհրդարանական ընտրություններին. խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով: Ըստ Կիրակոսյանին՝ հետաքրքրական է, որ ընտրություններին նախորդում և քարոզարշավի ժամանակահատվածում է ընդգրկվում նաև ապրիլի 24-ը: Սակայն այս ընթացքում քաղաքական ուժերը չեն խոսել Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այսինքն, Ռ. Կիրակոսյանի բնորշմամբ, ընտրությունները վերաբերում են անձերին, ոչ թե քաղաքականությանը: քաղաքագետի խոսքերով՝ 3 թիվը կապվում է այն հանգամանքի հետ, որ արդեն 3-րդ տարին է՝ հայերը Թուրքիայից սպասում են Հայոց ցեղասպանություն մասին հիշատակմանը:

Սակայն Հայցող ցեղասպանության հարցում առաջ է գալիս նաև մեկ այլ թիվ` 60 միլիարդը: Բանախոսի խոսքով՝ դա այն գումարն է, որը ՄԱԿ-ի հաշվարկներով Թուրքիան պետք է փոխհատուցի Հայաստանին:

Անդրադառանալով ՀՀ քաղաքականությանը՝ Ռ. Կիրակոսյանը նշեց, որ այստեղ կարևորվում է ԱՄՆ և նախագահ Բարաք Օբամայի դերը: Նա շեշտեց, որ ինքը ԱՄՆ-ի և ոչ թե ՀՀ-ի ժողովրդավարական կուսակցության անդամ է: Նա ԱՄՆ նախագահի աջակիցն է, բայց կարիք չունի, որ Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, ասի այն, ինչն ինքն արդեն վաղուց գիտի, առավել ևս, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու թոռ է: «Ցեղասպանություն» բառի օգտագործումն արդեն կապվում է ԱՄՆ-ի և ոչ ՀՀ բարոյականության հետ:

Սակայն այստեղ առաջ է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քաղաքագետի կարծիքով` կարևոր է հենց Թուրքիայի ներսում Ցեղասպանության ընդունումը, որը առաջ է գնում, բայց շատ դանդաղ: Ռ. Կիրակոսյանի կարծիքով` Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման օրվան, որպեսզի ներկայացնի իր կոնկրետ պահանջները: Դրա համար անհրաժեշտ է մշակել լուրջ ռազմավարություն:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար թե փորձություն է, թե հնարավարություն. նա կառերեսվի իր անցյալի հետ, կընդունի այն և կուղղորդվի, թե ինչպիսի երկիր պետք է լինի ապագայում:

Այժմ Թուրքիան հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` ստեղծել իր սփյուռքը, ինչը նույն քաղաքականությունն է, որ տանում է Ալիևը Բաքվում: Ռ. Կիրակոսյանի բնորոշմամբ` Ալիևը կարծում է, որ իր երկրում ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների, ինչպես նաև բռնության դեպքերը բացահայտվում են հենց հայկական սփյուռքի միջոցով: Դա մի կողմից բացահայտում է սփյուռքի գործունեության արդյունավետությունը, մյուս կողմից պետք է պատրաստ լինել Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումներին:

Մեկնաբանություններ (2)

Hay
keep the fries. $60billion plus the other 90% of our territories, and a formal apology. how does that sound?
Azeri
$60 billion you say? Hmm. Do you want fries with that? :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter