HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբի հայտարարությունը

Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար և ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով:

Մասնավորապես 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը, իսկ հրոսակային մի խումբ հարձակվել է քարոզչություն իրականացնող ակտիվիստների վրա, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը: Այս ամենը շտաբը որակում է որպես ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:

Մտահոգիչ է նաև թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի` սպառնալիքի արդյունքում ինքնաբացարկի հայտարարությունը: Վերը նշված և նմանատիպ այլ արձանագրվող դեպքերը վկայում են քարորզաշավի ընթացքում ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին:

Մենք խստորեն դատապարտում ենք նման գործելավոճը և պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք արագ արձագանքել և տալ համապատասխան գնահատական` պատասխանատվության ենթարկելով բռնություն կիրառած անձանց ու նրանց հովանավորներին, ապահովելով նախընտրական քարոզարշավի օրինական ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter