HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Քարոզարշավի օրերին կաթվածահար է եղել նաև թաղապետարանների աշխատանքը

Նախընտրական քարոզարշավի այս օրերին պարալիզացվել է նաև թաղապետարանների աշխատանքը: Այստեղ փոքրից մեծ ակտիվորեն լծվել են նախընտրական աշխատանքներին: Թաղապետարաններում կան ՀՀԿ շտաբներ, ու աշխատակիցները հիմնականում ծանրաբեռնված են ոչ թե իրենց բուն գործով, այլ կուսակցության օգտին քվեներ ապահովելու համար լուծում տալով տարբեր հարցերին, որոնցով թաղապետարան են դիմում քաղաքացիները:

Այս «հումանիստական» առաքելության պատճառով տուժում են այն քաղաքացիները, ովքեր թղթաբանության հետ կապված գործ են ունենում որևէ համայնքապետարանում: Նրանք ստիպված են ինչ-որ կնիքի կամ բաժնի պետի ստորագրության պատճառով ժամերով սպասել, քանի ֊որ համայնքապետարանների վերնախավը զբաղված է նախընտրական շտաբների պահանջները կատարելով:

Երեկ թերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես մի քաղաքացի մտել է Նոր Նորքի թաղապետարան ու փնտրել ՀՀԿ շտաբը` գումար ստանալու նպատակով: Ի դեպ, թաղապետարանների բոլոր աշխատասենյակները քարոզարշավի այս օրերին լեցուն են քաղաքացիներով: Համայնքների բնակիչները շտապում են իրենց կենցաղային բոլոր հարցերին լուծում տալ մինչև ընտրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter