«Հայացք». Թիվ 6-ում «ամպամած» է
Բավական հետաքրքիր իրավիճակ է տիրում Երևանի թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Աջափնյակի վարչական շրջանը:
Այստեղ պատգամավորության թեկնածուներ են առաջադրվել գրեթե բոլոր առաջատար ուժերից. ՀՀԿ-ից` Ռուբեն Հովսեփյանը, ԲՀԿ-ից` Վահան Կարապետյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ-ից` Ավետ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է և Աջափնյակ շրջանի ղեկավարը:
Թվում է, թե երկար տարիներ ղեկավարելով այս վարչական շրջանը, Ռուբեն Հովսեփյանը պիտի որ վայելեր բնակիչների հարգանքն ու սերը, սակայն իրականում այդպես չէ:
Բնակիչներից շատերը պատմում են, որ նա, լինելով թաղապետ, այս ողջ ընթացքում ոչինչ չի արել Աջափնյակի համար: «Ոչ տեսել ենք, ոչ լսել, ուղղակի գիտենք, որ ինքն է մեր համայնքի ղեկավարը, հիմա էլ ուզում է պատգամավոր դառնալ, թե ինչո՞ւ, մենք էլ չգիտենք»,- ասաց Աջափնյակի բնակիչներից մեկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել