«Հայացք». ՀՀԿ օգտին 50 ձայնը՝ 400 հազար դրամով
Վայոց ձորի մարզում, ավելի կոնկրետ` Եղեգնաձորում, ՀՀԿ-ականներն արդեն ցայտնոտի մեջ են:
Մինչև ընտրությունները օրեր են մնացել, ուստի նրանք իրենցից պահանջվածը հնարավորին չափ կյանքի կոչելու համար վերանայել են գործելաոճը:
Եղեգնաձորի ՀՀԿ-ական շտաբները արդեն նոր «առևտրային բանաձև» են շրջանառության մեջ դրել. ՀՀԿ օգտին 50 երաշխավորված ձայնը գնում են 400 հազար դրամով:
Փաստորեն, ՀՀԿ-ականների գրպանին գնալով ավելի ծանր են նստում մարդկանցից գնած ձայները: Ու որքան որ ծանրանում է նրանց վրա 1 ձայնի արժեքը, այնքան ավելի խնայողաբար ու զգուշորեն են սկսում առևտրի մեջ մտնել:
Ի դեպ, այս օրերին Երևանում շրջում են կարմիր բեռնատարներ՝ բեռնախցիկների վրա էկրանատիպ ցուցանակներով, որոնք հաջորդաբար ՀՀԿ-ի պաստառներն են ցուցադրում:
Դա էլ դեռ վերջը չէ: Ուշադրությո՛ւն, արդեն ՀՀԿ-ի նշանով կրակվառիչներ կան: Երևի ՀՀԿ-ականները նկատել են՝ երկրում խնդիրները շատ են, մարդիկ էլ դարդից շատ են ծխում...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել