HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վենետիկի քաղաքապետին

Երևանի քաղաքապտ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երևանի և Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին «Երևանի և Վենետիկի միջև քույրացման վերաբերյալ» համաձայնագիր: Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր և իրականացնել փոխշահավետ գործակցային միջացառումներ. «Երևանում ներդրումների ներգրավման բավականին լայն դաշտ ունենք և պատրաստ ենք քննարկել տարբեր ծրագրեր: Այդ համատեքստում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը` ներդրողների ներգրավման հարցում, և վստահ եմ, որ մեր քաղաքների միջև գործակցության լայն հեռանկարներ կան»,– նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին համոզմունք է հայտնել, որ Երևանն ու Վենետիկը կարող են և պետք է գործակցեն ոչ միայն մշակութային, զբոսաշրջության, այլև տնտեսական տարբեր ոլորտներում։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Վենետիկի քաղաքապետը տիկնոջ հետ շրջել է գիշերային Երևանով: Ջորջիո Օրսոնին իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին և ընդգծել է, որ թեև ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երևանում է ու դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ արդեն հիացած է Երևանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` Տարոն Մարգարյանն իր հերթին հրավիրել է Ջորջիո Օրսոնիին, իրեն հարմար ժամանակ, պաշտոնական այցով մեկ անգամ ևս այցելել Երևան, որի շրջանակում երկու քաղաքապետերը հնարավորություն կունենան առավել մանրամասն քննարկելու Երևանի և Վենետիկի համագործակցության ոլորտներն ու ապագա ծրագրերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter