HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Գեորգի Վանյանը հարցազրույց է տալիս միայն ադրբեջանցիներին

Երեք օր առաջ «Ֆեյսբուք»-ում գրեցի Գեորգի Վանյանին, որ ուզում եմ ադրբեջանցի համակուրսեցիներիս հետ ներկա գտնվել Թբիլիսիում կայանալիք «Ստոպ» վրացական ֆիլմերի փառատոնի հանդիպում-քննարկմանը։ Նրան հարցրի նաեւ, թե արդյոք հանդիպումից հետո կհամաձայնի՞ հարցազրույց տալ։ Վանյանը պատասխանեց․ «Համեցեք, շատ ուրախ կլինեմ ծանոթանալ Ձեր եւ Ձեր դասընկերների հետ։ Ծանոթացեք մեր հայտարարությանը մեր կայքում, կարծում եմ՝ կգտնեք Ձեր հարցերի պատասխանը, իսկ մնացածը կխոսենք Թբիլիսիում»: 

Այսօր, պայմանավորվածի պես, ես եւ ադրբեջանցի համակուրսեցիներս ներկա գտնվեցինք հանդիպմանը, որի ընթացքում Գ.Վանյանը նախ ներկայացրեց «Ստոպ» փառատոնի արձագանքը Հայաստանում: Այնուհետեւ դահլիճում գտնվող մոտ 15 համախոհներին պատմեց Հայաստանում իր նկատմամբ իրականացված վերջին «կտտանքների» մասին։ Գեորգի Վանյանի անհատական PR-ին մասնակից չլինելու պատճառով՝ մանրամասն չեմ ներկայացնի նրա խոսքերը։ 

Հանդիպումից հետո Գ.Վանյանը մեծ սիրով եւ ձեռքսեղմումով հարցազրույց տվեց ադրբեջանցի կուրսընկերուհիներիս, ովքեր այդ լուրը գրում էին ադրբեջանական լրատվական գործակալությունների համար։ Երկար սպասելուց հետո խնդրեցի նրան ժամանակ հատկացնել նաեւ ինձ հետ հարցազրույցի համար։ Անձամբ նրան չէի ճանաչում, գործունեությանն էլ խորապես տեղյակ չէի, հետեւապես որեւէ հակակրանք չունեի նրա նկատմամբ։ Լսելով «Հետքի» անունը՝ նա կտրականապես մերժեց հարցազրույց տալ՝ ասելով․ ««Հետքը» եւ հայկական բոլոր լրատվամիջոցները պետք է ինձնից ներողություն խնդրեն՝ իրականությունն աղավաղելու, հայ ժողովրդին խաբելու համար։ Մինչեւ ներողություն չխնդրեք, որեւէ հարցազրույց չեմ տա»: 

Իրեն կինոռեժիսոր ներկայացնող դպրոցի նախկին տնօրենից այսքան չինովնիկական պահվածք չէի սպասում․ անկեղծորեն զարմացա։ Հայտնեցի նրան, որ անկախ նրանից՝ հարցրազրույց կտա, թե ոչ, գրելու եմ հանդիպման եւ իր պատասխանի մասին։ «Գրեք»,- ասաց ու հեռացավ։ 

Տպավորությունս մեկն էր. խաղաղության կոչեր հնչեցնող Վանյանի խնդիրն է ադրբեջանցիների հաշվին մշտական կոնֆլիկտի մեջ լինել Հայաստանում, որպեսզի իր, ինչպես ինքն է ասում, «NGO-իշնիկ» ծրագրերն իրականացնի: Իսկ Թբիլիսիում մի քանի համախոհ հաստատ կգտնի, որ պատմի իր «սխրագործությունների» մասին։ 

Հ․Գ․ Երբ Վանյանին գրել էի «Ֆեյսբուք»-ով, ներկայացել էի որպես «Հետքի» լրագրող։ Նա այդ մասին հանդիպումից հետո չէ, որ տեղեկացել էր։ Լսարան հավաքելու համար քաղաքակիրթ կերպով հրավիրեց ինձ հանդիպմանը, խնդրեց սպասել ավարտին, իսկ հետո հանդես եկավ իր դժգոհությամբ։

Մեկնաբանություններ (2)

Կարեն
да..страна должна знать своих героев.
Toma
lav klini, vor duq gnaq u Azerbedganum apreq, hajastani ody apsos e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter