HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Freedom House-ը հորդորում է շուտափույթ քննել «Հելսինկյան qաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» վրա կատարված հարձակումը

Freedom House-ը հորդորում է հայկական իշխանություններին շուտափույթ և անկախ կերպով քննել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» առաջատար իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ խմբակային հարձակումը և ոստիկանության կողմից միջամտության բացակայությունը, երբ բռնություններ սկսվեցին:

2012 թ. ապրիլի 16-ին շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ` բողոքելու ադրբեջանական չորս կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության դեմ, որոնք պետք է ցուցադրվեին հաջորդ օրը՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Երբ բողոքի ակցիայի կազմակերպիչների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի բանակցությունները երկարեցին, ամբոխը դարձավ անհանգիստ և ջարդեց պատուհանները՝ սպառնալով այլ բռնություններ կիրառել, եթե փառատոնի կազմակերպիչները չհրաժարվեին ֆիլմերը ցուցադրելուց: Ամբոխը վերջապես ցրվեց, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ֆիլմերի փառատոնը չեղյալ է հայտարարվում:   

Ֆիլմերի փառատոնը Խաղաղասիրական նախաձեռնությունների Կովկասյան կետրոնի ծրագիրն էր՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը, բայց, ինչպես հայտնվում է, հայ ազգայնական խմբերը և քաղաքական կուսակցությունները միասին են կազմակերպել միջոցառումը  դադարեցնելուն ուղղված ակցիան:

Ֆիլմերի ցուցադրությունը նախկինում պլանավորվել էր Գյումրիի Ասպարեզ լրագրողների ակումբում, բայց չեղյալ էր հայտարարվել նպատատիպ հարձակման սպառնալիքների պատճառով:

Freedom House-ը կոչ է անում իշխանություններին` կատարելու իրենց պատրավորությունները, պահպանելու փառատոնը և դրա կազմակերպիչներին և պաշտպանելու բոլոր քաղաքացիների խաղաղ արտահայտման ազատությունը:  

Freedom House-ի 2012 թ. աշխարհում ազատության միասին զեկույցում Հայաստանը գնահատվել է որպես «մասնակի ազատ» և «ոչ ազատ»՝ 2011 թ. մամուլի ազատության մասին զեկույցում: 2011 թ. անցումային շրջանի ազգերի մասին զեկույցոււմ Հայաստանը դասակարգվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ:

Հայ և ադրբեջանական բնակչության միջև էթնիկ և տարածքային լարվածությունը մնում է բարձր: Կիսաինքնավար Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթամյա պատերազմն ավարտվել է 1994 թ. հրադադարով, բայց այն դեռ պետք է լիովին լուծվի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter