HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Կարապետյանն ուզում է բանավիճել Ֆարմանյանի հետ ամենադիտվող ժամերին

Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը ՀՀԿ-ական մրցակցի հայտարարություններին 

Մրցակցիս կողմից տրված որակումները իմ եւ իմ թիմի հասցեին, որ տեղ են գտել նրա ֆեյսբուքյան էջում, համարում եմ անպարկեշտ, քանի որ դրանք աղավաղում են իրականությունը: 

Մրցակիցս փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարությանն ու օրինականությանը նվիրված գործիչ, սակայն դա դեռեւս ապացուցման կարիք ունի՝  մասնավորապես հաշվի առնելով նրա կողմից վարչական ռեսուրսների չարաշահման բազմաթիվ փաստերը քարոզարշավի ընթացքում. 

-         Նոր Նորքի թվով 27 (!) բազմաբնակարան շենքի վրա օրենքի խախտումով նա տեղադրել է միջին ծավալով 15-20 ք.մ. գովազդային պաստառներ (ընդհանուր ծավալը` 408 մետր, մեկ մետրի արժեքը` 3000 դրամ), ինչը օրենքի կոպտագույն խախտում է;

-         Մի շարք հեռուստատեսային ալիքների լրատվական  ծրագրերով լուսաբանվում է մրցակցիս՝ դպրոցներում եւ մշակութային օջախներում մի քանի օր առաջ  ունեցած նախընտրական հանդիպումները այն պայմաններում, երբ իմ քարոզչությունը անտեսվում է նույն այդ լրատվական ծրագրերում:

 Նման ագրեսիվ քարոզչությանը հակազդելու իմ միջոցը ընտրողներին Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանափոխության ծրագրի ներկայացումն է եւ մրցակցիս եւ նրա ՀՀԿ-ական թիմի կողմից քարոզչական նյութերում եւ հայաստանյան իրականությունում ներկայացվող կեղծիքի բացահայտումը:

 Ապրիլի 24-ին ես Հայ ազգային կոնգրեսի համախոհների շարքում ժողովրդի հետ միասին եմ ուղեւորվելու դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մեզ հետ են լինելու նաեւ բազմաթիվ պայքարող եւ ընդվզող մասիվցիներ եւ ջրվեժցիներ: Կարծում եմ, որ այդ օրը հայտնվելով մեր շարքերում՝ մրցակիցս կարող է ցույց տալ, որ անում է առաջին քայլերը՝ ապացուցելու, որ «պայքարող եւ ընդվզող տեսակ» է, ոչ թե հրամարվող եւ պատեհապաշտ, ինչով եւ կթոթափի հանրային ընկալման մեջ որպես քաղաքական գործչի իր նույնականացումը Հանրապետական կուսակցության եւ ցուցակի առաջնորդներ Ռուբեն Հայրապետյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Սուրեն Խաչատրյանի հետ: 

Ինչ վերաբերվում է «Արմնյուզ» հ/ը ուղիղ եթերում բանավեճին, որին հրավիրված լինելու հեռանկարը մեզ հասու է դարձել մրցակցիս երեկվա հեռուստահարցազրույցից, առաջարկում եմ Արտակ Ալեքսանյանին, որ ուղիղ եթերն անցկացնի ոչ թե ցերեկվա ժամը 15:00, ինչպես նշվել է, այլ երեկոյան ամենադիտվող ժամերին, երբ մասիվցիներն ու ջրվեժցիները վերադարձած կլինեն աշխատանքից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter