Չորեքշաբթի, 23 ապրիլի

Ընթերցողների հարցերին պատասխանել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը


10:40, 23 ապրիլի, 2012

Արթուր Լալայան- Պրն Բագրատյան, արդյոք Ձեր տնտեսագիտական լուծումները արդիակա՞ն և իրականանալի՞ են: Եվ նշեք խնրում եմ Ձեր իշխանության եղած ժամանակվա ամենամեծ բացթողումը (Ձեր կողմից): Շնորհակալ եմ:  

Մեր տնտեսագիտական լուծումները հիմնված են ժամանակակից մեգաէկոնոմմիկայի և մակրոէկոնոմիկայի տեսությունների վրա։ Մեգաէկոնոմիկան միանշանակ մերժում է Արևմուտքում կիրառվող մակրոէկոնոմիկայի նեոքեյնսիական (պահանջարկի խրախուսում) և նոեկոնսերվատիվ ու նեոդասական (առաջարկի խրախուսում) մոտեցումները։ Օրինակ, ինչպես գիտեք, 2008-2009 թթ. ճգնաժամի արդյունքում ՀՀ ՀՆԱ անկումը կազմեց 14.1%, երբ աշխարհի տնտեսության անկումը ընդամենը 2.3% եղավ։ Ինչու՞։ ՀՀ կառավարությունը թույլ տվեց պրոֆեսիոնալ սխալ. Նա պարտք վերցրեց (հիշենք, թեկուզ, ռուսական 500 մլն դոլարը) և սկսեց խրախուսել առաջարկի կորը։ Պղինձն ու մոլիբդենը չէին ծախվում, կառավարությունը փող էր տալիս Քաջարանին,  գազը սպառումը պակասել էր, կառավարությունը փող էր տալիս Հառուսգազարդին, բնակարան չէին գնում, կառավարությունը փողը տալիս էր շինարարներին։ Պարզ էր մի բան, փողը պետք էր նպատակային (շեշտում եմ՝ նպատակային) տալ սպառողներին։ Օրինակ, ամբողջությամբ տալ քաղաքացիներին, որպեսզի նրանք բնակարաններ գնեին պետության կողմից վերահսկվող գնով։ Մեր կառավարությունը փողը մեծ մասամբ տվեց օլիգարխներին։ Արդյունքում 14%-ոց անկում։ Սա, կրկնում եմ, պրոֆեսիոնալ սխալ էր, որը Հայաստանը ետ գցեց 5 տարով։

Ալեքսանյան Աշոտ- Պարոն Բագրատյան, ես չեմ կարծում, որ Դուք այդքան միամիտ եք և որ կարող եք օրինական ճանապարհով հասնել իշխանափոխության, երկրին պետք է հեղաշրջում, նրանք իշխանությունը չեն տամ դա հնարավոր չէ, միայն հեղաշրջում, եթե ասեք այլ լուծում, չեն հավատա, այս ժողովրդին դարձրել են ոչխար ազգի տականքները

Լիովին համաձայն եմ հեղաշրջման գաղափարի հետ, քանի որ իշխանությունների ուզածը դա է:

Սամվել- Պարոն Բագրատյան, Մեր կառավարության աշխատանքը` զարգացնել երիտասարդական ռեսուրսներն արտերկրում, մեղմ ասած, տապալվում են: Խոսքս «Լույս» հիմնադրամի մասին է, որն իբր թե պետք է օգնի կարիքով տաղանդավոր երեխաներին գնալ արտերկիր և ուսուցում ստանալ, որպեսզի ապագայում վերադառնան հայրենիք և օգնեն մեզ այն շենացնել: Ինչ կարծիքի եք «Լույսի» մասին և եթե գաք իշխանության ի՞նչ կանեք, որպեսզի «Լույսի» բացթողումները շտկեք:  

1. Կընդլայնեմ արտասահմանյան բուհերի ցանկը, ուր ընդունվելու պարագայում պետությունը փող է տալիս։ 2. Տրվող գումարի չափը կկապեմ առաջադիմության հետ։ 3. Փողը կտամ անտոկոս վարկով, որը կարելի կլինի փակել կամ փողով կամ Հայաստանում աշխատելով։

Ռաֆիկ- Պարոն Բագրատյան, ըստ Ձեզ հնարավոր է գոնե մի քանի կարևորագույն նշանակություն և եկամտաբերություն ունեցող` մասնավորապես հանքեր, կապի, էներգետիկայի օբյեկտներ, ապասեփականաշնորհել և վերահսկել, որպեսզի դրանց եկամուտները մտնեն պետական բյուջե

Խնդիրներ եմ տեսնում հանքարդյունաբերության ոլորտում։ Մասնավորապես հրապարակայնորեն պետք է քննվի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման հարցը։

Կարինե- Օլիգարխները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունից կամավոր հրաժարվողը չեն, ոնց կարող են մտածող և նորմալ քաղաքացիները պարտադրել դրանց հեռանալ:

Պատասխան։ Ըմբոստությամբ։ 

Արթուր- Պարոն Բագրատյան, հասարակության մեջ, նաև միտումնավոր, լուրեր են տարածել, որ իբր ՀԱԷԿ-ը փակվել է ձեր կողմից, որպեսզի հասարակությունը վատ սոցիալ տնտեսական վիճակում գտնվելով հեշտ կառավարելի լինի.... Խնդրում եմ նշել թե երբ է փակվել ատոմակայանը, և երբ է բացվել, թեև պատասխանը ես գիտեմ, որ փակվելը կապ չունի ձեր իշխանության տարիների հետ , բայցևայնպես խնդրում եմ փաստերով նշել, որ հասարակությունը բամբասանքի չտրվի...ինչպես նաև խնայբանկի ավանդների մասով... Շնորհակալություն... 

ՀԱԷԿ-ը փակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1989 թ. փետրվարի որոշմամբ՝ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի դիմումների հիման վրա։ Հայկական կողմը դա հիմնավորել է երկրաշարժի վտանգի և ԱԷԿ-ի երկրաբանական ճեղքվածքի վրա գտնվելու պատճառաբանությամբ։ Անկախության տարիներին սկզբից ևեթ անց է կացվել ԱԷԿ-ի տարածքի միկրոսեյսմիկ հետազոտություն (առաջին անգամ դրա պատմության մեջ)։ Ճեղքվածք չի հայտնաբերվել։ Դրանից հետո, ավաղ, անկախ Հայաստանի առաջին 3 վարչապետները (Վ.Մանուկյան, Գ.Հարությունյան և Խ.Հարությունյան) չհամարձակվեցին ատոմակայանը վերագործարկելու որոշում կայացնել։ Սա մեծապես պայմանավորեց էլեկտրաէներգիայի մասսայական խափանումները 1991-1993 թվականներին։ 1993-ի փետրվարին, վարչապետ դառնալուց անմիջապես (1 շաբաթ) հետո, առաջին գործերիցս մեկը եղավ ատոմակայանի բացելու առաջարկով ՀՀ ԳԽ դիմելը։ Պատերազմի այդ ծանր շրջանում համարձակ գնացել եմ այդ քայլին։ Հանրապետության նախագահը թև ու թիկունք եղավ նախաձեռնությանը։ Կայանը ֆիզիկապես գործարկեցինք 1995 թ. հունիսին, վերջնականապես՝ 1995 թ. նոյեմբերի 5-ին։ 1995-ը ամառվանից Հայաստանը անխափան շուրջօրյա էլեկտրաէներգիայի մատակարարում ունի։ Ղարաբաղում շուրջօրյա էլեկտրաէներգիայի մատակարարումը ապահովվել է 1993 թ., իմ կառավարության կողմից Սարսանգի ՀԷԿ-ի վերականգման և կարճ ժամկետում Մարդակերտ-Ստեփանակերտ բարճրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շնորհիվ։ Գործարկված ատոմակայանը տարբերվում է հնից։ Նրա սեյսմակայունությունը բարձրացված է, էլեկտրասնուցումը ավելացված, կառուցված է հովացման լրացուցիչ ջրավազան և թափոնների գերեզմանոց (թափոնները Հայաստանից չեն տարվել սկսած 1979 թ.)։ Այնուամենայնիվ  ատոմակայանը կարելի էր շահագործել 12-14 տարի։ Բանն այն էր, որ ռեակտորի մետաղը հաշվարկված է 30 տարվա համար։ Ռեակտորը շահագործվում է 1974 թ.։ Եվ ուրեմն 1996 թ. նոր ատոմակայանի շինարարության բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտման փուլում էին։ Նախագահ Տեր-Պետրոսյանի և իմ հեռանալուց հետո այստեղ մատը մատին չեն խփել։ Լեն ու բոլ 2000-2008 թթ. ատոմակայանի փոխարեն չբնակեցված Հյուսիսային պողոտա է կառուցվել։ Մինչդեռ ատոմակայանը օրեցօր վտանգավոր է դառնում։ «Շանս» կա, որ նորից լույս չենք ունենալու։ Մեծանում է նաև միջուկային աղետի վտանգը։

Արարատ- Պարոն Բագրատյան, եթե ընտրությունները կեղծվեն, ի՞նչ քայլեր կձեռնակի ՀԱԿ-ը: Շնորհակալություն:

Ամեն գնով կվերականգնի արդարությունը։

Սարգիս- Պարոն Բագրատյան, խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ ազդեցություն է թողել համաշխարհային ճգնաժամը մեր երկրի տնտեսության վրա, և ինչպե՞ս կարող էր ճգնաժամը ազդեցություն ունենար մի բանի վրա որը չկա:

Դա այդպես չէ. ինչ-որ տնտեսություն կա։ Ազդեցությունը բացասական է։ Հիմնականում դրսից ներդրումների պակասեցման և Հայաստանից կապիտալի փախուստի պատճառներով։ 1.0-1.3 մլրդ դոլարի արտասահմանյան ներդրումների փոխարեն 2008-2010 թթ. ունեցել ենք համապատասխանաբար 935, 777 և 570 մլ ն դոլար։ Դրան հակառակ ՀՀ-ից օլիգարխների կողմից փողի արտահանումը ավելացել ու հասել է 1.2 մլրդ դոլարի։ 2009 թ. կառավարությունը սխալ որոշում կայացրեց. պարտք վերցնել և այդ փողի մեծ մասը տալ օլիգարխներին։ Տնտեսագիտության մեջ սա կոչվում է փրկել արտադրողներին։ Փորձը ցույց տվեց (Չինաստան, Գերմանիա), որ ներմուծող երկրում պետք էր փրկել սպառողներին։ Այսինքն փողը պետք էր տալ ժողովրդին։ Հիշու՞մ եք 2009-ի մարտին դրամի արժեզրկումը։ Որևէ ավանդատեր փոխհատուցում բանկերից ստացա՞վ։ Որևէ մի բանկ տուժե՞ց։ Արդյունքում սպառման անկման պատճառով արտադրությունը գահավիժեց։ Սա կառավարության  մասնագիտական սխալի արդյունք է։

Վարդան- Պարոն Բագրատյան, հետևելով Ձեր գործունեությանը, գիտեմ որ Դուք էքսպերտ եք նաև պատմագիտության բնագավառում: Խնդրում եմ ասեք տնտեսական, քաղաքական, դեմոգրաֆիական և ուրիշ ինչ ցուցանիշների դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր անկախությունը, և արդյոք այդ վտանգը ռեալ չէ մեզ համար արդեն: Ակնկալում եմ անկեղծ պատասխան: Շնորհակալություն

Կարծում եմ մենք մոտ ենք պետության կորստին։ Եվս մի քանի տարի օլիգարխների տիրապետության շարունակություն, ևս մի քանի կեղծված ընտրություն, ևս մի քանի հարկային արտոնություն եկեղեցուն, ու Հայաստան չի լինի։ Երկիրն այս վիճակում կգոյատևի, հավանաբար, մի 7-15 տարի։ Ընդհանրապես եթե նայում ենք պատմությունը, ապա երբեք պետականության կորուստը արտաքին թշնամու ուղղակի ագրեսիայի հետևանք չի եղել։ Մենք ինքներս ենք միշտ կորցրել մեր պետականությունը նախևառաջ ներքին պատճառներով, երկրի զարգացումը կասեցնելով։ Պետությունը կենդանի օրգանիզմ է։ Նրա գոյության միակ ձևը զարգանալն է։

Կարեն- Պարոն Բագրատյան, եթե ձեր կուսակցությունն անցնի Ազգային ժողով, ձեր մոտ կգտնվի բնապահպանության ոլորտի պորֆեսիոնալ, որը կկարողանա ղեկավարել բնապահպանության ոլորտը, այսինքն` կղեկավարի պետական քաղաքականություն վարող կառո՞ւյցը: Ներկայումս թվում է, թե իշխող կուսակցությունում այդ ոլորտի մարդ չկա, եթե լիներ, ապա այսքան բնապահպանական խնդիրներ չէին լինի: Խնդրում եմ, մենակ չասեք, որ նախարարի պաշտոնը զուտ մենեջերի աշխատանք է, եթե այդպես լիներ, ուրեմն թող, օրինակ, մի շինարարի կամ կոշկակարի նշանակեին առողջապահության կամ արդարադատության նախարար

Լավ մասնագետներ շատ կան։ Գուցեև նաև բնապահպանների մեջ։ ՀԱԿ-ում որ հաստատ։ Բայց չեմ կարծում, որ խնդիրը նախարարն է։ Բնությունն իրոք պաշտպանության կարիք ունի։ Մենք օրենքով պետք է ստեղծենք ազգային բնապահպանության խորհուրդ, ընտրված սոցիալական տարբեր խավերի կողմից։ Այստեղ պետք է լինեն նաև ներկայացուցիչներ ռեգիոններից։ Այդ խորհրդին պետք է իրավունք տալ վետո դնել ցանկացած հանքի շահագործման վրա, եթե այն խորհրդի կողմից կգնահատվի վնասակար երկրի համար։

Կարեն- Պարոն Բագրատյան, Ձեր կուսակցությունն այդքան ներուժ և պրոֆեսիոնալներ ունի, որ կարողանա Հայաստանը հանել բնապահպանական նման խայտառակ վիճակից: ՀՀԿ-ն, իմ կարծիքով, չունի նման մասնագետ, քանի որ հենց իրենց կասկածելի հիմունքներով նշանակած գլխավոր բնապահպանը (նախարարը) «շինարար» է մասնագիտությամբ: Եթե այդ լոգիկայով շարժվենք, նրան նաև կարող էին առողջապահության նախարար նշանակել:

Կարծեմ հարցը կրկնվում է։ Վերևում ես ձեր հարցին արդեն պատասխանել եմ։

Նարեկ- Պրն Բագրատյան, ինչպե՞ս եք պատրաստվում կարգավորել արտարժույթի շուկան և ինչ քայլեր ունեք մշակած արտահանումը խթանելու ուղղությամբ և արդյոք, Ձեր կարծիքով, առհասարակ, արտահանումն այն խնդիրներից մեկն է, որի վրա Հայաստանը պետք է շեշտ դնի, թե ոչ: Շնորհակալություն: 

Դրամը պետք է սահուն արժեզրկվի այն արժույթների նկատմամբ, ուր հայկական ապրանքներ են արտահանվում։ Սա դժվար, բայց լուծելի խնդիր է։ Ժամանակ առ ժամանակ այն պահանջելու է դրսից եկող տրանսֆերտների ստերիլիզացիա (ԿԲ-ն մեծածավալ արտարժույթ պետք է գնի)։ Հայաստանը պետք է շեշտը դնի ոչ միայն արտահանման, այլև բարձր ավելացված արժեք պարունակող ապրանքների արտահանման վրա։

Քրիստինե- Հարգելի պրն Բագրատյան, հարցս ոչ այնքան տնտեսական ոլորտին է վերաբերում, որքան ակնկալում է պարզաբանում Ձեզնից` որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ (հիմնադիր անդամ) և ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու: Ընտրություններին մասնակցող որոշ կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերում քիչ թե շատ արծարծել են Ջավախքի հարցը: ՀԱԿ-ի ծրագրում Ջավախքը չի շոշափվում: Հետաքրքիր է, թե` 1. ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱԿ-ը Ջավախքի հարցում, 2. եթե Դուք պատգամավոր դառնաք, ջավախքցիներին հուզող որևէ խնդիր բարձրացնելո՞ւ եք ԱԺ-ում: Շնորհակալություն:

Ջավախքում ես, նախևառաջ, տեսնում եմ հայոց լեզվի ու պատմության, դասավանդման, մշակութային արժեքների պահպանման խնդիրներ։ Կարծում եմ, որ և մեր իշխանության օրոք, և ներկայումս այս հարցերը լուծվել են և լուծվում են։ Համենայն դեպս Վրաստանի 2-րդ  (Շևարդնաձեն) և 3-րդ (Սահակաշվիլին)  նախագահները մեծ հաշվով ըմբռնումով են մոտեցել Ջավախքի սոցիալ-տնտեսական կամ մշակույթային խնդիրներին։ Կան առանձին ճչան գործիչներ։ Բայց նրանց մոտեցումները պաշտոնական քաղաքականություն չեն դարձել։ Հայաստանի կառավարությունը միշտ էլ կարողացել է պայմանավորվել Վրաստանի կառավարության հետ և Ջավախքում կառուցել էլեկտրահաղորդման գիծ, վերանորոգել ճանապարհները, պահպանել մեր հուշարձանների մեծ մասը և այլն։ Հաճախ կազմակերպված կամ ինքնաբուխ պրովոկացիաներ են լինում։ Բայց դրանք հաղթահարվել են։

Լուս.՝ Գ. Շամշյանի 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (15)
1. Arthur Lalayan11:09 - 23 ապրիլի, 2012
Prn. Bagratyan shnorhakal em 1 harci patasxani hamar, kcankanay nayev lsel 2 harci parasxane kapvac dzer bactoxumneri masin ...shnorhakal em
2. Vardan01:39 - 24 ապրիլի, 2012
Arthur Lalaynin: Arthur kartses te Bagratyan@ moracel e Dzer 2rd harcin patasxanel. Bajc hishum em ancjalum na 1-2 angam patasxanel e ajd harcin, ir amenaglxavor bactoghumn hamarelov ardjunaberakan objektneri ev hoghi sepakanashnorhum@ el' aveli arag chkatarel@. Aveli shut - ajd gorts@ntacneri nkatmamb ishxanutjan ajl teveri unecats chnshum@ aveli arag u hastatakamoren chhakadrvel@.
3. Հրանտ13:27 - 24 ապրիլի, 2012
Արթուր ներողություն որ ուշադրությունիցս վրիպել է Ձեր հարցի 2-րդ մասը (հետայսու խնդրում եմ մեկ հարցում մեկ հարց գրեք, երկրորդը լինելու պարագայում 2-ը գրեք)։ Վարդանը դիտողությունը ճիշտ է. ես այդպիսի բան ասել եմ։ Կարող եմ դրան ավելացիել ևս մի երկուսը։ 2 Ադրբեջանից փախստականներին Հայաստանում պահել չկարողանալը (դրանց մեծ մասը 1991-1994թթ) ամերիկյան ու ռուսական ծրագրերով մեկնեցին Հայաստանից։ Մասնավորապես ինչքան լավ կլիներ եթե նրանք վերաբնակվեին Ղարաբաղին հարակից տարածքներում։ Իհարկե այս ուղղությամբ ես լուրջ քայլեր արեցի։ 22 հազար մարդ գնաց Լաչին ու հարակից շրջաններ։ Բայց ավաղ հետագայում Քոչարյանն ու Սարգսյանն ավելացնելու փոխարեն այդ 22 հազարից թողեցին 8-ը։ 2. Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը գրեթե ամբողջությամբ հասցեագրվեց զինվորական հրամանատարությանն ու գեներալիտետին։ Նրանք մեծ դեր ունեին, բայց Ամեանամեծ հաղթողը՝ Հայ ժողովուրդն անմասն մնաց։ Այդ հաղթանակները գրեթե 100 տոկոսով եղել են իմ կառավարության օրոք և ես հիանալի գիտեմ ժողովրդի դերի մասին։ Սա սխալ է։ Այն արտահայտվում է պատմության գրքերում, քաղաքականության մեջ, ընթացիկ կյանքում։
4. Arthur Lalayan22:40 - 24 ապրիլի, 2012
Shnorhakal em prn. Bagratyan u cankanum em vor mer bolori sxalnere chlinen chakatagrakan ....
5. Narek00:28 - 25 ապրիլի, 2012
Prn. Bagratyan shnorhakalutyun hamakoghmani pataskhanneri hamar. Yete hnaravorutyun liner shat kcankanayi Dzer master-classin nerka linel, yete aydpisin lini.
6. Lilit17:57 - 25 ապրիլի, 2012
Bagratyan, sarsapeli xeloq eq! duq dreq eli dzer naxagahakan teknacutyun@, inch klini.
7. Karen17:59 - 26 ապրիլի, 2012
Paron Bagratyan, Shnorhakalutiun Patasxani Hamar!!!!!! Vstah em vor naev petq e veracnel ayn avanduit@ vor poxov en nshanakvum pashtonneri! Karcum em haskacaq te um masin em xosum ev giteq te inchpesa nshanakvel ......
8. Vlad18:05 - 26 ապրիլի, 2012
Paron Bargatyan mek harc evs unem ete harmar lini patasxneq... inchi e HH Naxagan HH marzerun noric handipum Yerevencineri het? Inch e HHK naxararner@ chen karoxanum iren isk marzerum mardiq beren HHK-i handipman@? Urem inche katarvum amen mi naxarar irenc ashxatoxnerin stipum e vor amen mi ashxatoxi 20 hogi mard beri handipman?? Ardiunqum stacvum e vor Naxagan nuin mardkanc het ev handipum e Yerevanum ev Marzerum. Paron Naxagah duq el XNDRUM em ayd baneri vra ushadrutiun darcreq.
9. Vaka20:10 - 26 ապրիլի, 2012
Es el Kreni het hamadzayn em, qani vor gumarov nshanakvac@ petqa ashxai gone gumari krknakin het beri en el voch ardar chanaparhov> Ayo voch ardar chanaparhpv qani vor nman gumar miayn ashxatavarov anhnar klini ashxatel. Gumarac dran ir aselov naev @ntacqum el verav meshoqova hasnum.
10. Yuro20:16 - 26 ապրիլի, 2012
Havatanq vor poxenq:) ha bayc um ? Bulkinerin, Galusti dinastiain, Xuchuchnerin u Licqanerin kam ZIL maknishi shofer generalnerin te kluchniknerin?:))))))))) Meka iranq mnalu en:))))) ba pox en caxsum u heto el petqa mer kashin qertelov het vercnen......
11. Արմեն Ավետիսյան22:25 - 26 ապրիլի, 2012
Ասա այ Հրանտիկ դու Ջավախքի խնդրից ինչ ես հասկանում որ դատարկ դատողություններ ես անում, դու ավելի լավ է գնա որձ կովերի մասին դատողություններ արա: ՀՀ իշխանությունների կողմից առաջին հարվածը Ջավախքցին իր թիքունքին ստացավ հենց ձեր կառավարման տարիներին: Յա ձեր (Լևոն Տեր-Պետրոսյան) յա էլ Վրաստանի 2-րդ (Շևարդնաձե) և 3-րդ (Սահակաշվիլի) նախագահները` երեքն էլ լավ իրաի գալիս են Ջավախքի հարցում:
12. Va8dan00:52 - 27 ապրիլի, 2012
Արմեն Ավետիսյան Քո գրածից երևում է, որ դու Ջավախքի հետ կապ չունես... Էդ ինչու Գամսխուրդիայի անունը չես տալիս? Կամ տեղյակ չես, որ Ջավախքի հայությունը հենց Բագրատյանի ու Լևոնի օրոք էր ամնապաշպանված ու արտոնյալ վիճակում... Երևում ա դու 3-րդ մասից սերժական ես ընդամենը:
13. ընթերցող10:35 - 29 ապրիլի, 2012
Արմեն Ավետիսյան, Եթե Դուք այսօր մեր նախկին վարչապետի մասին այդպիսի բառերով եք արտահայտվում, ապա իմացեք, վաղը ներկա վարչապետի մասին շատ ավելի վատ եք արտահայտվելու: Այդպես արտահայտվելու փոխարեն եղեք իրատես. առաջին` ով էլ եղած լինի Հրանտ Բագրատյանը, նա մեր վարչապետն է եղել, մեր երկրի ղեկավարներից մեկը, նմանապես Լևոն Տեր-Պետրոսյանը, նա եղել է մեր նախագահը, չի կարելի նրան վիրավորել: Իսկական մարդը նա է, ով խոսքը մարդու ճակատին է ասում: Իսկ եթե ուզում ես իմանալ այսօրվա իշխանավորի պատկերի մասին, ապա խնդրեմ մտիր youtube.com zaqaryan melsik և youtube.com grigoryan aliq միաժամանակ կարդա chi.am 13. 10. 2009 Բաց նամակ Սերժ Սարգսյանին հոդվածը: Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը ասացի վերաբերյալ:
14. Narek 00:22 - 30 ապրիլի, 2012
Ay ARMENCHIK qo nmanneri angragitutyan patcharov enq esor senc anhusali vichakum! zgacvuma vor MURABA shat a hasel qez!
15. Susanna18:57 - 11 մայիսի, 2012
Լավ չէ,որ հիմար-հիմար բաներ են գրում ընթերցողները: Պրն Բագրատյան, ես հիանում ու հպարտանում եմ Ձեզնով: Ինչ լավ է, ու Ձեզ նման մարդիկ ու մասնագետներ կան մեր երկրում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»