ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցում են Շենգավիթում
Ապրիլի 23-ին հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես դաշինքի եւ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբների պատասխանատուների միջեւ: Հայ ազգային կոնգրեսից հանդիպմանը մասնակցել է թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանն ու Շենգավիթի շտաբի պատասխանատու Վոլոդյա Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ-ից ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Շենգավիթի շտաբի պատասխանատու Արա Նռանյանը:
Կողմերը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակի, նախընտրական զարգացումների, մասնավորապես, Շենգավիթ համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոնգրեսի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ձեռք են բերել պայմանավորվածություն` Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, ընտրությունների օրը ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու եւ այլ հարցերի շուրջ:
Կոնգրեսի եւ ՀՅԴ ներկայացուցիչները պայմանավորվել են նման հանդիպումները պարբերական դարձնելու մասին:
Թիվ 11 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել