HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրհուսի համակարգողը՝ Սաքունցին ու Վանյանին

Հարգելի պարոն Սաքունց,

Հարգելի պարոն Վանյան,

Հայտնում եմ Ձեզ, որ Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման վերաբերյալ նամակում ես ստորագրել եմ, որ դեմ եմ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ իմ անուն ազգանունի (Պերճ Բոջուկյան) դիմաց ավելացնելով «Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող» բառերը:

Խնդրում եմ այդ ստորագրությունը համարել իմ անձնական կարծիքն արտահայտելու միջոց, ոչ թե Վանաձորի Օրհուս կենտրոնի կարծիք: Հայտնում եմ Ձեզ, որ Վանաձորի Օրհուս կենտրոնում չի իրականացվել որևէ քննարկում այդ հարցի շուրջ և իմ ստորագրությունը չի արտահայտում կազմակերպության դիրքորոշում կամ Օրհուս բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի հետ կապված անձանց որևէ խմբի կարծիքի արտահայտում: Առավել ևս՝ Օրհուս կենտրոնը կոչված չէ նման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել կամ դրանց վերաբերյալ կարծիքներ հրապարակել:

Իմ ստորագրությունը համարում եմ իմ անձնական ազատ խոսքի և կարծիքի արտահայտման միջոց (որը ժողովրդավարական հասարակության կարևորագույն բաղկացուցիչն է) և ուղղված չէ խաղաղասիրական գործընթացների դեմ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հիմնավորել կարծիքս:

Հարգանքով՝
Պերճ Բոջուկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter