HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Կարապետյանի շտաբ. ՀՀԿ-ի և Սամվել Ֆարմանյանի ներկայացուցիչները հրահրել են քաշքշոց

Ս.թ. ապրիլի 23-ին՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածում քարոզարշավ անցկացնելու ընթացքում, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել Վլադիմիր Կարապետյանի քարոզարշավը:

ՀՀԿ և Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հրահրել են քաշքշոց՝ աղմկելով և սադրիչ հայտարարություններ տեղացելով Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուի թիմակիցների հասցեին:

Միջադեպի վտանգավոր զարգացումը հնարավոր եղավ կանխել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի շնորհիվ ՀՀԿ ներկայացուցիչները չկարողացան ձախողել Վ. Կարապետյանի հանդիպումը:

Օրինակելի և քաղաքակիրթ ընտրապայքարի մասին դատարկ հայտարարություններ անող Ս. Ֆարմանյանի կողմից տեղի ունեցած քաշքշուկի և քարոզարշավը խոչընդոտելու մասին արձագանքի բացակայությունը վկայում է, որ միջադեպը ուղղորդված էր ՀՀԿ կուսակցության և նրա թեկնածուի կողմից:

Վլադիմիր Կարապետյանի շտաբ

Մեկնաբանություններ (1)

GEVORG
ՈՎ ՈՐ ՀՀԿ Է ԴԱՐՆՈՒՄ ՄԻ ԱՆԳԱՄԻՑ ԽԱՐՈՇԻ Է ԴԱՐՆՈԻՄ )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter