11:34, 24 ապրիլի, 2012Երեկ Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեկ Հարթունյանի քրեական գործի դատական նիստը: Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Բագրատ Պետրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ապա դատավորը հարցրեց պաշտպանության կողմին՝ արդյոք ընդունո՞ւմ է առաջադրվող մեղադրանքը, թե՞ ոչ: Նարեկ Հարթունյանը, Անի Մնացականյանն ու Արթուր Գալստյանն ասացին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:
Գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատավարության կողմերի հետ միասին քննարկեց ապացույցների հետազոտման կարգը, որոշեց նիստը հետաձգել և այն նշանակել մայիսի 3-ին:
Այդ օրը ցուցմունք կտան առաջին հինգ վկաները, այդ թվում նաև Սևակ Արզարունին: Հիշեցնենք, որ այս ողջ գործընթացքում վերջինս որոշիչ դեր ունի: Այն բանից հետո, երբ Հարթունյանները բացահայտեցին, որ Սևակ Արզարունուն վստահված, Գարաբեդ Հարթունյանին պատկանող «Ջի էյջ սթորիջ էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում հսկայական յուրացումներ են կատարում, և դիմեցին դատարան՝ գումարները հետ ստանալու պահանջով, Սևակ Արզարունու կնոջ եղբայրը՝ Գարիկ Բաբայանը, որին աշխատանքի էր ընդունել Սևակ Արզարունին, իբրև «մտահոգ քաղաքացի» դիմում գրեց ոստիկանություն՝ հայտնելով ընկերությունում տեղի ունեցող, այսպես կոչված, «չարաշահումների» մասին:
Հենց այս «դիմումի», կեղծ ապացույցների հիման վրա էլ հարուցվեց Նարեկ Հարթունյանի և ընկերության ևս երկու աշխատակցի դեմ քրեական գործը, նրանց կալանավորեցին ապա ազատ արձակեցին:
Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 5200 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3635 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3471 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2435 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
19.06.2013
դիտվել է 2164 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
13.06.2013
դիտվել է 2025 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ