HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա­զատ և ­թա­փան­ցիկ ընտրություն­նե­րի վերաբերյալ հանդիպում՝ գլխավոր դատախազությունում

Ապրիլի 27-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խմբի հետ կազմակերպվելու է հանդիպում՝ նվիրված ա­զատ և ­թա­փան­ցիկ ընտրություն­նե­ր կազմակերպելու գոր­ծըն­թա­ցում քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան հետ համագործակցության հնա­րա­վո­րութ­յուն­նե­րին:

Մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրախախտումները կանխարգելու, դրանց օպերատիվ կերպով արձագանքելու և համարժեք իրավական գնահատական տալու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընտրական գործընթացի թե նախընտրական, թե ընտրությունների և թե հետընտրական փուլերում առանձին գործավարության կարգով օպերատիվ կերպով կարձագանքի ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին, հայտարարություններին, դրանց գրանցմանը և քննարկմանը:

Ընտրախախտումների ուղղությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների և աշխատանքային խմբի աշխատանքները համակարգում է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Մարտի 23-ին գլխավոր դատախազության նախաձեռնությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և հանրային քաղաքականության հետազոտման «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կազմակերպության իրականացմամբ կազմակերպված կոնֆերանսի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկեցին կազմակերպել հանդիպում գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ:

Ա. Հովսեփյանը և աշխատանքային խումբը քննարկել են առաջարկությունները, և որոշվել է քաղաքացիական հասարակության, շահագրգիռ կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպել հանդիպումներ, որոնք կնպաստեն տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը, համագործակցության սերտացմանը, հանրային իրազեկման բարձրացմանը:

Ապրիլի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում աշխատանքային խմբի հետ:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին ընտրախախտումների վերաբերյալ ապրիլի 4-ի դրությամբ դատախազություն մուտք եղած դիմում-բողոքները և դրանց հետագա ընթացքը: Աշխատանքային խմբի անդամները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին, քննարկվեցին հետագա համագործակցության խնդիրներ:

Առաջարկություններ հնչեցին նախընտրական փուլում հետագայում ևս կազմակերպել նման հանդիպում՝ թե տեղեկատվության փոխանակման, թե առաջացած հնարավոր հարցերի ու խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալու համար:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը հայտնում է, որ մասնակցությունը հաստատելու, գրանցվելու և պարզաբանումների համար պետք է մինչև ապրիլի 25-ը զանգահարել 010 51 16 29 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter