HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տասնչորսամյա երեխան շարունակում է բռնության ենթարկվել, այս անգամ արդեն` հոգեբանական

Հնարավոր է, որ շատերն ինձ մեղադրեն լրագրողական էթիկայի խախտման համար այն առումով, որ ստիպված եմ սեռական բռնության ենթարկված մի աղջնակի ու նրա ընտանիքի մասին պատմող հոդվածիս մեջ ոչ միայն անուններ նշել, այլև տեղադրել մոր լուսանկարը: Չէի խուսափի նաև Աշխենի` ողբերգություն ապրող աղջկա նկարը ներկայացնել, եթե նա, չկարողանալով հանգիստ գտնել մոր ու անչափահաս քրոջ կողքին, հարկադրված չլիներ հոգեբուժարան գնալու:

… Օրեր հետո կլրանա մեկ տարին, ինչ համապետական մամուլում հրատարակվեց տեղեկություն այն մասին, որ տասներեքամյա աղջիկը սեռական բռնության է ենթարկվել հոր կողմից: Եվ մինչ աղջիկը Երևանում  հղիությունն ընդհատելուց հետո հոգեբանական վերականգնողական աջակցություն էր ստանում բարեգործական մի կազմակերպության ճգնաժամային կենտրոնում, նրա ծննդավայր Գորիսում, երեխայի ընտանիքի դեմ իսկական «արշավանք» սկսվեց:

Առաջին բարիկադները կառուցեցին մի քանի վայ հարևաններ, ովքեր, իբր թե ստորագրահավաք կազմակերպելով, դիմում ներկայացրին Գորիսի ոստիկանությանը` ընտանիքին թաղամասից վտարելու համար, նախապես համոզելով նաև վարձակալին, որի հարկի տակ վարձակալությամբ ապրում էր ընտանիքը, որպեսզի պահանջի ազատել բնակարանը:

Մի քանի շաբաթ շարունակ տուժած ընտանիքն ապրում էր սպառնալիքների, հալածանքների մեջ, մինչև կարողացավ նոր բնակարան գտնել: Այդ ընթացքում կարճվեց նաև անչափահաս աղջկա դեմ սեռական բռնություն կատարելու համար հարուցված քրեական գործն այն հիմքով, որ նոր փորձաքննություններ են անցկացվում և իբր դրանք շարունակվում են նաև այսօր, և տուժողի մոր` Վարդուշի խոսքով` իրեն ասել են, թե փորձաքննության նմուշներն ուղարկվել են…Մոսկվա:

Անուշադրության է մատնվել նաև մոր պահանջը` սեռական բռնության մեջ առաջին կասկածվողից` հորից, նոր անալիզներ վերցնելու մասին: Թե ինչպես է, որ անչափահասի դեմ կատարված սեռական բռնության համար մինչև այսօր դեռևս որևէ կոնկրետ մեղադրյալ չկա, դա, ըստ էության, այլ քննարկման թեմա է, չնայած, դրա համար քննչական մարմիններն անգիր արած նախադասություն ունեն` թե գործի քննության շահերից ելնելով մանրամասներ չեն հաղորդվում:

Հնարավոր է և գուցե նաև իրատեսական, սակայն նույն իրավապահ մարմինները, բնականաբար, իրազեկված են նաև, թե աղջկա հետ կատարված դեպքից հետո ինչպիսի բարոյական հալածանքների է ենթարկվում ընտանիքը: Գրեթե ամեն օր տեղեկություններ են ստանում այն մասին, թե հասարակության որոշ խմբեր ինչպես են «պայքարում» առանց այն էլ մղձավանջի մեջ ապրող ընտանիքի` մոր ու երկու դուստրերի դեմ:

«Դեռևս ուսումնական տարվա սկզբին փորձեցի աղջկաս դպրոց տանել և հանդիպեցի մեծ դիմադրության. մինչ այդ քաղաքի Ակ. Բակունցի անվան դպրոցում էր սովորում աղջիկս, բայց  հենց դպրոցում իմացան այդ մասին, սկսեցին սկզբում համոզել, հետո նաև սպառնալ: Որոշ ուսուցիչներ այդ մասին նաև բարձրաձայն էին ասում, հետո ծնողները ստորագրահավաք կազմակերպեցին պայմանով, որ եթե աղջիկս այդ դպրոցը հաճախի, նրանք իրենց երեխաների դպրոցը կփոխեն»,- պատմում է Վարդուշը` հավելելով, որ միայն Սյունիքի մարզպետի միջնորդությունից հետո դպրոցում համաձայնվել են անհատական ուսուցում կազմակերպել աղջկա հետ:

«Սկզբնական շրջանում այդ պարապմունքները կանոնավոր ընթանում էին, հետո դրանց պարբերականությունը խախտվեց, մի օր ուսուցիչը զբաղված է, մի օր հիվանդ է»,- ասում է աղջկա մայրը և շարունակում, որ այդ ընթացքում աղջիկը ստիպված էր փակված մնալ տանը, անգամ բակ չէր կարող դուրս գալ, որովհետև ոչ միայն իր հասակակիցներն էին սկսում նրան անվայել հարցեր տալ, այլ անգամ մեծահասակ հարևանները չէին խնայում աղջկան` շարունակելով հարցնել. «Ի՞նչ ես արել էրեխուդ…»:

Հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջնակը երբեմն կարողանում էր, խուսափելով հարևանների ծաղրուծանակից, այցելել տիկին Ժասմենային` քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենին, ով նրան համակարգչով աշխատել էր սովորեցնում, սակայն հետզհետե աղջիկն ավելի ու ավելի նյարդային էր դառնում, քանի որ հարևաններն արդեն դիմել էին նոր վարձատուին` հորդորելով բազմաբնակարան շենքից հեռացնել նրանց ընտանիքին:

«Օրեցօր դուստրս ավելի ու ավելի էր խուսափում մարդկանց շփումից, ուստի որոշեցի նրան հոգեբանի մոտ տանել,- պատմում է Վարդուշը:- Ապրիլի սկզբին գնացինք Արաբկիրի «Երեխայի և դեռահասների առողջության ինստիտուտ», որտեղ ախտորոշվեց` «Հետտրավմատիկ սթրեսային խանգարում», և բժիշկ Սիրանուշ Հակոբյանը դեղորայքային նշանակում կատարեց` ասելով, որ նրան պետք է հեռու պահել հուզումներից: Երբ Երևանից վերադարձանք, արդեն ուշ ժամ էր, տուն հասնելով պարզվեց, որ էլեկտրիկն անջատել էր մեր բնակարանի էներգամատակարարումը: Փորձեցի պարզել, ասելով, որ պարբերաբար վճարում եմ ծախսված էներգիայի դիմաց, անգամ 3000 դրամ հավելավճար էի մուծել, բայց  էլեկտրիկը շատ կոպիտ պատասխանելով ասաց, թե հոսանքն անջատվել է տանտիրոջ պահանջով, և ինքը ևս պնդեց, որ հաջորդ օրն ազատենք բնակարանը»:

Հաջորդ առավոտյան  վարձակալված տարածքն ազատելու պահանջը կրկնում է նաև վարձատուն` սպառնալով դիմել ոստիկանություն: «Խնդրեցի սպասել մի քանի օր, մինչև մատչելի գնով տարածք գտնեի, բայց տանտերը չլսեց, շուտով նաև թաղայինը եկավ և ստիպված էի հացի փռի հացթուխի աշխատանքս թողած, վարձով բնակարան փնտրել: Այդ ընթացքում հոգեբանական ծանր սթրես ապրող աղջիկս շարունակ լաց էր լինում, ասելով, թե այլևս չի ուզում ապրել: Մի անգամ փորձեց դանակով կոկորդը կտրել և միայն հրաշքով կարողացա կանխել ողբերգությունը»,- դառնացած պատմում է Վարդուշը` նշելով նաև, որ բնակարանի էներգամատակարարումը վերականգնելու խնդրանքով դիմել է ԱԺ-ի ընտրությունների Հանրապետական կուսակցության Գորիսի նախընտրական շտաբին, բայց չեն ընդառաջել: «Հիմա ասում են մայիսի 6-ին ընտրություններ են, ես ի՞նչ սրտով գնամ, իմ ցավին ո՞վ է դարման անում, որ գնամ: Եթե ես էլ եմ էս քաղաքի բնակիչ, խի չեն թողնում հանգիստ ապրեմ»:

Վարձով բնակարան գտնելու փնտրտունքներով զբաղված լինելու և աղջկան մենակ չթողնելու պատճառով Վարդուշն աղջկան ժամանակավորապես տեղափոխել է Սյունիքի մարզային նյարդաբանական դիսպանսեր, չնայած, նրա խոսքով, դուստրը համապատասխան ախտորոշում չունի, դրա համար միջնորդել և աղջկան ուղեկցել է Գորիսի ոստիկանության մի աշխատակից:

«Չգիտեմ ինչ հանցանք ենք գործել ես ու աղջիկներս, որ էս քաղաքում չենք կարողանում խաղաղություն գտնել և արդեն մեկ տարի է, ինչ շարունակվում ենք հալածվել, իսկ ոստիկանությունը, փոխանակ գտնելու, թե ով դժբախտացրեց 14-ամյա աղջկաս, ով խլեց մեր ընտանիքի անդորրը, դեռ աջակցում է տանտիրոջը, և թաղայինը ևս վարձատուի դիմումի համաձայն պահանջում է օր առաջ ազատել տունը»,- արցունքն աչքերին ասում է Վարդուշը ու չի կարողանում հասկանալ, թե որն է իր ընտանիքի մեղքը, ինչու է հանցագործը անպատիժ մնում, իսկ մանկահասակ աղջիկների հետ ինքը ստիպված է պայքարել մարդկանց  հալածանքների դեմ, չնայած, ըստ Վարդուշի, իր համար սարսափելին այն է, որ աղջիկը մշտապես ասում է, թե այլևս չի ուզում ապրել և արդեն մի քանի անգամ փորձ է արել իրեն  ցած նետել քաղաքի դիտակետից:

«Թող մեզ հանգիստ թողնեն, գիշեր-ցերեկ կաշխատեմ, ընտանիքս կպահեմ, կարող է և ժամանակի ընթացքում աղջիկս սթեսից դուրս գա ու ապրելու ցանկություն ունենա»,- ասում է Վարդուշն ու երևի ինքն էլ չի հավատում իր խոսքին, որովհետև մեկ տարի անց էլ տասնչորսամյա երեխան շարունակում է բռնության ենթարկվել, այս անգամ արդեն` հոգեբանական:

Մեկնաբանություններ (12)

karen Mkrtchyan
Could Hetq.am please do a follow up of this? What happened to the girl and the family? Please...we all want to know. Thank You
Nver
hima tesnes @ntaniq@ inch vichakum e? ays hodvaci tpeluc heto jamanak e ancel, tesnes inch lav norutyun ka?
Jaana
I have the letter ready that i would like to send to the authorities of Goris to request more information about what happened and ask what are they doing to help the victim. Can anyone help me with contacts? Should i send it to Goris mayor (Nelson Voskanyan?)? Authorities of Goris? I would encourage everyone to do the same, i can share my letter here. As well, maybe someone has good ideas how to help the family?
Arsen
Ցավում եմ, որ ազգը լինելով առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունող սենց գազանա դարձել: Արա դուք մարդ եք, այ ոչխարներ, այ անասուններ, այ տգետներ ու չինքնահաստատված ամիոբաներ, թույլ եք տեսել հալածում եք, արա եթե էդքան թասիբ ունեք գնացեք էդքան բանը անողի բռնեք ու պատժեք այ անթասիբ ոչխարներ, 14 տարեկան երեխայի հետևից եք ընկել հա արա: Սկի չեմ էլ ուզում իմանամ թե այդ երեխան ինչ ձևի իրա պահվածքով այ հիվանդներ ինքը երեխայի, ոչխարներ: Ինչ վերաբերվումա պետությանը քաղաքում պաստառներ են կպցրել ոստիկանների գովազդով մենք միշտ ձեր կողքին ենք կարգախոսով, բա ուր եք դուք ուր եք արա, թե մենակ գովազդ եք կարողանում անել, հեսա մարդիկ ձեր անմիջական միջամտութայն կարիքը ունեն բա դուք ուր եք: Հետո էլ ասում եք այս երկրում ապրեք, ովա ցանկանում որ իրա երեխան սենց գազանների ու սենց անօրինականության մեջ ապրի ես չեմ ցանկանում չնայած իմ երկիրը շատ եմ սիրում, բայց ամեն ինչ անելու եմ որ իմ երեխան այս երկրում չապրի,թող մեծանա ու գնա ստեղ ապագա չկա:
zohrab
i agree with harry above
harry k
Dear Armenian‘s comments are very useful and important to the other readers, but we should start to send direct emails and faxes to the Goris mayor and the regional governor offices , plus Yerevan ministry of social affairs. Diaspora should start to show direct support for these kind of innocent victims. When there is a will there is a way. 13 years old victim need your full support.” ACT NOW” Unfortunately our homeland societies are so ignorant and dangerous in their acts to a degree that can cause a fatal reaction to the innocent victims. Go to Armenian government websites. Thank you hetq/sussana Syunik Regional Governor so bussy with elections and personal vedetas no time for innocent victims try direct to the armenian government offices.
Լուսինե Վայաչյան
պետությունը պարտավոր է հոգալ բռնության ենթարկված երեխայի ու նրա ընտանիքի մասին, նրանք պետք է տեղափոխվել այլ բնակավար, նրանց պետք է ապահովեն ամեն անհրաժեշտով, նոր բնակավայրում ոչ ոք ոչինչ չպետք ա իմանա երեխայի հետ կատարվածի մասին: պահանջել պետությունից, կամ ով իրան պետության տեղ ա դրել: ամեն տեղ էլ ամեն տեսակի բարքեր կարան լինեն, բայց պետությունը նրա համար ա, որ անկախ բարքերից պաշտպանի ու պատսպարի թույլին ու տուժվածին... պետություն, ո՞ւր ես
Afina
Inch kareli e asel erp vostikanutyun e michamtum vor lken tarachkn,Voch vok apahovagrvach che iren vaxva orva hamar, sa mi djbaxt depk e vor ankaxateseli e, nshanakutyun chuni tnoxn ushadir e, dastirakutyun inchpesin e. Inch e harevanerin, u shrjapatin tvum e te hacheli e es amen@ axchka hamar. Mayrn nshech vor porcher e arel inknaspanutyan, inch e kmexadri et nuyn orenki asxatoxn et harevannerin vor irenk en drtel axchkan ayt kaylin, te irexen apachuychner en petk. Pahanjum en turkyan chanachi chexaspanutyun@, chen gitakchum mer hasarakutyun@ vor irenk el irench mashtabov u karoxutyamb en verchnum mi @ntanik,
A.
menk azg chenk.urishi kiankin xarnvox,urishi djbaxtytyan vra uraxazox,menak pnoven,halazen,aranz mardu vichaki mej mtnelu.inchi ek edkan char MARDIK.ete ognel chek karoxanum gone mi xarnvek mekt miusin hetevelov,aranz haskanalu.Mard en verjapes
Karine
Ինչ դաժան իրականություն:
liana
cavum em vor mer hasarakutyunn aysqan tget e ev choban...poxanak ays djbaxt yntaniqin ognutyan dzerq meknen, inch vor dzevov spopen, ajakcnen, mi ban el amen koxmic halacum en...amot mez boloris vor tuyl enq talis u handurjum enq...
Meline
Shat hargeci dzer ashxatanq@! Mer azg@ chi poxvum eli..ho zorov chi! Gone mi hat el mi banov ognen, cinikutyamb en zbaxvac! Amota amot! Petqa, anunner ela petq, nkarner ela petq! Harevanneri nkarner@ orinak! Tox iranq amachen iranc pahvacqi hamar!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter