HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Րաֆֆի Հովհաննիսյան. «Չորրորդ նախագահի հավանական թեկնածուն ես չեմ»

«Ժառանգություն» կուսակցության վարչության ղակավար Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր «Հայացք» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրին, թե Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ  «Ժառանգությունը» որոշ ուժերի հետ գաղտնի հանդիպումներ է անցկացնում, ինչի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ձեւավորվելու է դաշինք:

«Ես չեմ հավատում փակ հանդիպումներին։ Նման հանդիպումներ տեղի չեն ունեցել»,- ասաց Ր. Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ իրականում «քաղաքական զրուցակինցների հետ» ընթացել է «քաղաքացիական, հասարակական» հանդիպում։

Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրման դեպքում «Ժառանգությունը» կպաշտպանի՞ նրա թեկնածությունը: Կրկին հնչած հարցադրմանն ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «ՀՀ յուրաքանչյուր նախագահ իր ներդրումը կատարել է պետական շինարարության մեջ եւ իր չափով նաեւ պատասխանատու է այսօրվա անիրավ, անսահմանադրական, հակաժողովրդավարական վիճակի համար: Ես համարում եմ, որ այդ նույն պետական գործիչների պատասխանատվության ոլորտում է՝ որպես պետական պաշտոնյաններ (գործող կամ նախկին), որ իրենք պետության համար, նոր սերընդի համար այլընտրանքներ պատրաստեն եւ ոչ միայն մեկ հատ»:

Ըստ Հովհաննիսյանի՝ «Ժառանգությունն» իր գործն անելու է, իրենք ուզում ենք մասնակցել նոր այլընտրանքի ստեղծմանը. «Եվ համարում եմ, որ 3 նախագահների ներդրումը պետք է արժանանա թե քաղաքական, թե իրավական գնահատականի: Իսկ կարեւորը, թե ով է լինելու 4-րդը, որն է լինելու մեր 4-րդ գույնը, մեր 4-րդ ներկայացուցիչը: Ես կարծում եմ, որ դա լրիվ նոր տիրույթից է լինելու»:

«Իսկ ո՞վ է լինելու ՀՀ չորորդ նախագահը»,- հարցրին «Ժառանգության» ղեկավարին: Վերջինս նշեց, թե 100-ավոր այդպիսի մարդիկ կան՝ կին եւ տղամարդ, ովքեր կարող են դառնալ նախագահ: Բայց, այնուամենայնիվ, չորրորդ նախագահի հավանական թեկնածուն ինքը չէ:

«Ես չեմ հրաժարվում որեւէ բանից: Բայց ուզում եմ, որ Հայաստանն ունենա վերջապես քաղաքական արդյունք եւ դե յուրե իշխանություն: Մենք վերջապես պետք է 1995 թ. այս կողմ ունենանք իրավական, իրավացի երկիր, եւ դա իրացնելու համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունը դարձնել առավել հավանական կամ անհավանական»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Ինձ շփոթեցրել է այս հատվածը. «Ես չեմ հրաժարվում որեւէ բանից: Բայց ուզում եմ, որ Հայաստանն ունենա վերջապես քաղաքական արդյունք եւ դե յուրե իշխանություն: Մենք վերջապես պետք է 1995 թ. այս կողմ ունենանք իրավական, իրավացի երկիր, եւ դա իրացնելու համար ես պատրաստ եմ իմ թեկնածությունը դարձնել առավել հավանական կամ անհավանական»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Բուն տեսագրության մեջ Րաֆֆին կարծես այլ կերպ է ձևակերպում խոսքը, առավել ևս շեշտում է 1991 թվականից հետո, ոչ թե 1995: Տեսագրությունն այստեղ՝ http://www.youtube.com/watch?v=tehtCFlGQcE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter