HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քրդերը նշում են լեզվի օրը (վիդեո)

Ալագյազ գյուղի համայնքապետարանում երեկ անսովոր աշխուժություն էր տիրում: Համայնքապետարանի մուտքը մարդաշատ էր, ոչ հայկական տարազներով դպրոցականներ էին ելումուտ անում, Երևանից էլ հյուրեր կային: Պարզվեց' այս շաբաթ ամբողջ աշխարհի քրդերը նշում են իրենց մայրենի լեզվի օրը: Այդ կապակցությամբ ալագյազցի քուրդ և եզդի դպրոցականները հանդես էին կազմակերպել:

Մայիսի 8-15-ը քրդերը նշում են նաև մայրերի' կանանց տոնը, դրան հաջորդող շաբաթը' արդեն 10 տարի է' լեզվի տոնը: Հանդեսի բացման ելույթի ժամանակ նշվեց Թուրքիայի կառավարության' քրդերի և քրդերենի նկատմամբ վարած քաղաքականության մասին, մասնավորապես' կրթությունը քրդերեն Թուրքիայում արգելված է, այնինչ նույնիսկ հայերենն արգելված չէ: Ալագյազցիները միմյանց հետ իրենց մայրենի լեզվով են խոսում, նույնիսկ այնտեղ ապրող հայերն են սովորել քրդերեն: Բայց եթե հայեր են լինում շրջապատում, աշխատում են հայերեն զրուցել: 

Դահլիճի աջ անկյունի պաստառում մեխակներ էին դրված. աշակերտները պատմեցին, որ ծաղիկները դրվել են օրերս Թուրքիայում սպանված 12 քրդերի հիշատակին:

Ալագյազը Արագածոտնի մարզի եզդիաբնակ ու քրդաբնակ 11 գյուղերից մեկն է, 96 ընտանիք է ապրում գյուղում, որից ընդամենը 3-ն է հայ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter