Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 482 հազար 238
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ։
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.482.238, որից.
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 3408.
- ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 168.
- քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 18.
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված՝ 65։
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել