HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանովի արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարություններին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է.

«Հայաստանը ողջունում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա եւս մեկ անգամ նշեմ, որ Հայոց ցեղասպանության փաստը որեւէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարեւանի հետ եւ շարունակաբար ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:

Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին եւ կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter