HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Զոլյանի հեռացվելուց հետո դասախոսները որոշել են բարձրաձայնել. Բրյուսովում «ստալինիզմի և վախի» մթնոլորտ էր

Երեկ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրթության և գիտության նախարարությունը դասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանին: Հանդիպմանը մասնակցած դասախոսները ժամեր անց լրատվամիջոցներից տեղեկացել են, որ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իրենց անվանել է «կիսագրագետ, պատահական, չկայացած, նեղացած մարդիկ»:

«Մեզ կանչում են, որ ներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարին, հաջորդ օրը մենք վիրավորանքը ստանում ենք: Դա պատահական խոսք չէ, դա վերաբերմունք է կոլեկտիվի նկատմամբ, որ մենք բոլոր այս տարիներին նկատում ենք»,- «Հետքին» ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեդա Բաղդասարյանը, ով 46 տարի աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում:

Նրա խոսքերով՝ մարդկանց ղեկավարելու և նրանց հետ վարվելու Զոլյանի պահվածքն անընդունելի է, և այդ խոսքերն «ավելի խորն արմատներ» ունեն:

Ամբիոնի դոցենտ, կրթական շատ ծրագրերի հեղինակ Նինա Տատկալոն ասում է, որ Զոլյանի պաշտոնավարման ժամանակ միայն լսարան է մտել ու դուրս եկել, իսկ միջանցքով քայլել չի ցանկացել, քանի որ համալսարանում տիրում էր «վախի, երեկվա օրն անհայտ լինելու խելահեղ զգացումը»:

«Վերջին 10 տարին եղել է ողբերգության 10 տարի այն մարդկանց համար, ովքեր այստեղ ծնվել և մեծացել են»,- ասում է Նինա Տատկալոն, ով Բրյուսովի անվան համալսարանում է 17 տարեկանից. նախ սովորել է բուհում, ապա աշխատել, որից 9 տարին՝ որպես դեկան: Բայց երբ զգացել է, որ վիճակը լարվում է, դիմում է գրել և ազատվել դեկանի պաշտոնից:

«Ես չկարողացա աշխատել այդպիսի պայմաններում: Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր պարզապես դողում են՝ ամեն օր մտնելով այս ինստիտուտ. պարզապես վախենում են, որ իրենց, ինչպես ուրիշներին, դուրս կշպրտեն: Մենք շատ սիրում էինք իրար. որտեղի՞ց է ատելության, չարության, պառակտվածության այս վիճակը: Ես գիտեմ, որ շատերը վախենում էին ինձ բարևելուց, միայն որովհետև ես ազատ մարդ եմ, դուրս եկա այդ պաշտոնից»,- ասում է նա:

Սուրեն Զոլյանը բուհում պաշտոնավարել է 15 տարի՝ 1997 թ.-ից: Դասախոսների խոսքերով՝ նրա պաշտոնավարման առաջին 5-6 տարին բուհում հանգիստ է եղել: Խնդիրները սկսվել են հետո: «Վերջին 7 տարիները դժոխք էին»,- ասում է Նինա Տատկալոն:

«Ցանկացած մարդ, եթե ցանկանում էր ինչ-որ կարծիք արտահայտել, դառնում էր persona non grata, կադրային քաղաքականությունը վարվում էր հիմնականում ֆավորիտիզմի և հովանավորչական նկատառումներից ելնելով, այսօր կիսագրագետ և անգրագետ համարվում են այն մարդիկ, ովքեր Եվրոպայում և եվրոպական տարբեր կառույցներում, որոնք այդքան շատ սիրում է հիշատակել պարոն Զոլյանը, ներկայացրել են պատվավոր կերպով ոչ միայն բուհը, այլև Հայաստանի Հանրապետությունը»,- հավելում է բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս, Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետ Քրիստինե Սողիկյանը:

Ավագ դասախոս Ռոբերտ Հարությունյանը ևս վիրավորված է նախկին ռեկտորի բնորոշումներից: Նա 41 տարվա մանկավարժ է, Բրյուսովի անվան համալսարանում դասախոսում է 18 տարի:

«Բուհը ցնցվում է վերջին տարիներին: Ես ինչո՞ւ պետք է գամ աշխատանքի, մտածեմ՝ վաղը ինձ կթողնե՞ն ինստիտուտ մտնել իբրև դասախոս, թե՞ ոչ: Ես ինչո՞ւ պետք է ներվայնացած վիճակով ամեն անգամ ներս մտնեմ բուհ՝ չիմանալով՝ իմ օրվա վերջը ինչ կլինի: Մենք ուզում ենք նորմալ աշխատել»,- ասում է 64-ամյա Ռոբերտ Հարությունյանը:

Քրիստինե Սողիկյանի խոսքերով՝ Զոլյանի օրոք բուհում կիրառվել են կադրային քաղաքականության այնպիսի մեխանիզմներ, որոնք բնորոշ են եղել ստալինյան ռեժիմին: «Այսինքն՝ նա կարող էր մարդուն լսարանից դուրս գալու և աթոռ բերելու պատճառով ազատել աշխատանքից: Եվ երբ մարդը գնում է իրեն ասելու՝ «կներեք, ես ուզում եմ Ձեզ հետ խոսել», նա չի ընդունում մարդուն»,- ասում է Քրիստինե Սողիկյանը:

Նա և մյուս դասախոսները թվարկում են իրենց նախկին գործընկերներին, որոնք բոլորն էլ հեռացել են բուհից Սուրեն Զոլյանի պաշտոնավարման ժամանակ: Դասից ուշանալու և աթոռ բերելու համար բուհից հեռացած դասախոսը քերականության, գործընկերների բնորոշմամբ, փայլուն մասնագետ Նաիրա Մկրյանն է: Դոկտոր-պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը հեռացել է 2-3 շաբաթ առաջ: Բանասիրական գիտությունների թեկնածու Դոնարա Ղազարյանը, հայրենադարձ ամուսիններ Ծուլիկյանները, Սապարովը, Մելիք-Նուբարովը, Ավետիս Քեշիշյանը և այլք ևս հեռացել են: Ոմանց էլ Զոլյանը թոշակի է ուղարկել՝ նույնիսկ շնորհակալություն չասելով:

Բրյուսովի անվան համալսարանում 31 տարի աշխատող ավագ դասախոս Գայանե Բդեյանի խոսքերով՝ հեռացած դասախոսներից ոմանք բողոքներ են ուղարկել կրթության և գիտության նախարարություն:

«Հետքի» այն հարցին, որ եթե բուհում վախի մթնոլորտ է եղել 7 տարի շարունակ, ապա ինչո՞ւ հիմա՝ միայն Զոլյանի հեռացվելուց հետո են դասախոսներն այդ մասին բարձրաձայնում, Նինա Տատկալոն պատասխանեց, որ մարդիկ չեն ցանկացել կորցնել իրենց աշխատանքը: «Այո, գուցե մենք բոլորս մեղավոր ենք, բայց դուք հասկացեք, որ մարդիկ միշտ մտածում են իրենց հացի մասին: Հասկացեք այդ մարդկանց»,- ասաց նա:

Իսկ Սեդա Բաղդասարյանը հավելեց, որ Բրյուսովի կոլեկտիվը շատ «լուրջ, զուսպ, ինտիլիգենտ, հավասարակշիռ» է և չի ցանկացել կրակի վրա յուղ լցնել: «Սա հակասական դեմք է: Մի կողմից դա մասշտաբային դեմք է, դու այդ մասշտաբայնությունը հարգում ես, իսկ մյուս կողմից՝ չես կարող դիմանալ այդ վերաբերմունքին»,- ասում է Սեդա Բաղդասարյանը:

«Եթե բարձրաձայնողները միանգամից հարվածի տակ էին վերցվում, միավորվելու միտք չկա՞ր»,- հարցին Քրիստինե Սողիկյանը պատասխանում է, որ լռության պատճառը բուհում տիրող «դեսպոտիզմի ռեժիմն էր»: Բացի դրանից՝ Բրյուսովի դասախոսները չեն սիրում փողոց դուրս գալ և վանկարկել. «Եթե կա Զոլյանը, չկանք մենք»:

«Ինչպե՞ս կարելի է երեխաներին փողոց դուրս բերել: Ուրեմն իրենք կորցնելու շատ բան ունեն, եթե երեխաներին փողոց են դուրս բերում»,- ասում է Նինա Տատկալոն:

Քրիստինե Սողիկյանի համոզմամբ՝ դասադուլ անող ուսանողները չեն կարողանում ասել, թե ինչի համար են պայքարում: Այդ ուսանողներին պարզապես հավատացրել են, որ եթե Սուրեն Զոլյանը չպաշտոնավարի, ապա Բրյուսովի անվան համալսարանի շենքը կվաճառվի, և բուհը կմիացվի Մանկավարժական համալսարանին, ուսանողներն էլ որոշել են փողոց դուրս գալ: «Այս ամենը հիմնված է կորցնելիքից կառչելու մոտիվացիայի վրա, այստեղ ոչ մի գաղափարական պայքար չկա»,- ասաց Քրիստինե Սողիկյանը:

Դասախոսները Հայաստանի նախագահին, վարչապետին ուղղված բողոք-նամակ են պատրաստում, որով խնդրելու են համապատասխան մարմիններին ներգրավելու միջոցով ապահովել բուհի բնականոն աշխատանքը:

«Հետքի» հետ զրույցում մեկնաբանելով իր անելիքները՝ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանն ասաց, որ բուհի առօրյան արդեն իր հունի մեջ է մտել, դասերը նորմալ ընթանում են:

Նրա խոսքերով՝ դասադուլին մասնակցում է մոտ 50 ուսանող, մինչդեռ բուհում սովորում է գրեթե 4000 ուսանող: Գայանե Գասպարյանը կարծում է, որ ուսանողներն իրենք կհասկանան, որ Բրյուսովի անվան համալսարանը չի փակվում, Մանվարաժականին չի միանում, շենքերն էլ վաճառված չեն:

«Եթե այդպիսի բան լիներ, նախ և առաջ դասախոսությունը ոտքի կկանգներ, որպեսզի մեր համալսարանը չփակվի, իսկ իրենց կողքին որևէ դասախոս չկա կանգնած: Սա նշանակում է, որ համալսարանը չի փակվում, եղել է, կա և պիտի լինի»,- ասաց Գայանե Գասպարյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել դասախոսների այն հայտարարությունները, որ նախկին ռեկտորի պաշտոնակավարման ժամանակ բուհում վախի մթնոլորտ է տիրել, դասախոսները չեն իմացել՝ իրենց վաղվա օրը ինչ է լինելու: Ռեկտորի պաշտոնակատարը նաև չասաց, թե արդյոք մասնակցելո՞ւ է ռեկտորի ընտրություններին: «Դեռ չեմ մտածել դրա մասին»,- նշեց նա: ԿԳՆ-ն արդեն բաց մրցույթ է հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Գայանե Գասպարյանի խոսքերով՝ պաշտոնակատար նշանակվելուց հետո առիթ չի ունեցել հանդիպել Սուրեն Զոլյանի հետ, իսկ մինչ դա նորմալ ու բարյացակամ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Միաժամանակ Գայանե Գասպարյանը չհերքեց, որ Սուրեն Զոլյանը նախկինում իրեն հեռացրել է պրոռեկտերի պաշտոնից՝ նշանակելով ամբիոնի վարիչ:

Այս կեսօրին բուհի դիմաց դարձյալ բողոքի ակցիա էր: Մասնակիցներից օտար լեզուների ֆակուլտետի գերմաներենի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լյուբա Առաքելյանն ասաց, որ իրենք պայքարում են արդարության համար ու պահանջում են, որ իրենց վերադարձնեն ռեկտոր Սուրեն Զոլյանին, իսկ ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարին իրենք չեն ընդունում:

«Պահանջում ենք էն, որ մեր նոր նշանակված պրոռեկտերը չասի՝ «նրանք մեր ուսանողները չեն»: Այսինքն՝ ինքը ո՞ւմ է եկել ղեկավարելու, եթե մենք իր ուսանողները չենք»,- ասաց Լյուբան:

Նա հավատացած է, որ դասադուլին կմիանան բուհի բոլոր ուսանողները: «Հաստատ մենք հասնելու ենք մեր ուզածին: Մինչև էսօր եթե մենք դասի ենք նստել, դա արել ենք նրա համար, որ մեր ռեկտորն է մեզ խնդրել: Իսկ հիմա իրոք ժամանակն է, որ դասադուլ լինի: Ուղղակի մեր ամբողջ հանրապետության մասշտաբով եզակի դեպք է, որ ուսանողը դուրս գա ու գիտակցված ասի՝ ուզում եմ իմ ռեկտորին»,- ասաց Լյուբան:

Ուսանողուհու խոսքերով՝ Սուրեն Զոլյանի պաշտոնավարման օրոք սովորում է 3 տարի և երբեք չի տեսել, որ Բրյուսովում կաշառք տան կամ վերցնեն:

Դասադուլին մասնակցող, օտար լեզուների ֆակուլտետի ևս 2 ուսանող, ովքեր չցանկացան հայտնել իրենց անունները, համոզված են, որ համալսարանի լուծարվելու մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Նրանք պահանջում են, որ Սուրեն Զոլյանը կրկին զբաղեցնի ռեկտորի պաշտոնը, իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը չլուծարվի: Նրանց խոսքերով՝ դասադուլին մասնակցում է ոչ թե 50, այլ ավելի քան 600 ուսանող:

Հ.Գ. Սուրեն Զոլյանն այսօր մեկնել է արտասահման՝ մասնակցելու գիտաժողովի: Անխտիր բոլոր դասախոսներն ասացին, որ անհերքելի է, որ որպես մասնագետ՝ Զոլյանը շատ մեծ աշխատանք է կատարել բուհում, կարող մարդ է, ականավոր գիտնական, քաղաքագետ, և դասախոսները շատ կափսոսան, եթե Զոլյանը չլինի Հայաստանում կամ գիտության ոլորտում:

Մեկնաբանություններ (27)

gayane
X reader եկեք ցավակցենք ողջ կրթական ոլորտին... Հնուց եկած խոսք կա, մանկավարժի սխալը քայլում է հողի երեսին, իսկ բժշկի սխալը պահում է հողը: Հիմա մենք կրթությունը պահ էնք տվել բժշկին, նա էլ հողին է հանձնում ողջ կրթական ոլորտը:
555555
hargeli X reader, kam reader X, kam XX, ev ayln... cavakcelu voch mi patchar chuneq... lriv yndhakaraky... petq e goh lineq, vor der kan nman dasaxosner, voronq zut mardkayin arjeqnerov arajnordvelov der dasavandum en henc ed usanoghnerin... Ay cavakceq u apsosaceq, vor nranc chen dasavandel u chen dasavandelu en dasaxosnery, voronq heracvecin en mardkanc tetev dzerqov um pashtpanum u govergum eq Duq tarber comment - nerov...
X reader
Ես ցավակցում եմ բոլոր այն ուսանողներին, որոնց դասավանդում են նման դասախոսները: Վերջապես նրանք չպետք է մոռանան, որ ամենից առաջ իրենք մանկավարժ են, որոնց առաքելությունն է ոչ միայն գիտելիք հաղորդել ուսանողներին, այլև նպաստել համապատասխան բարոյական արժեքների և մարդկային որակների ձևավորմանը: Ինչ պետք է սովորեն ուսանողները նման դասախոսներից? Հապա մի ուշի-ուշով նայեք, թե ովքեր են գրողները, բողոքի ձայն բարձրացնողները.........Ամեն ինչ ինքին ասված է: և ավելի քան հասկանալի: Ուր էին նրանք այս ամենից առաջ, առնվազն կես տարի առաջ? Եվ ինչու հանկարծ համարձակություն գտան իրենց մեջ հանդես գալու առանց տարիներ շարունակ քողարկող դիմակի?
Reader X
Zur chen asel, vor Hin Hromum mardu metsutyun@ voroshvum er () hakarakordneri qanakov. Aznvatohmik paron Zolyan@ hiravi hancharegh gitnakan e, akanavor mtavorakan, vor@ eraneli anhas bardzunqum e, voric shaaaaaaaaaa~t heru en nman . U teev nranq pordzum en verev` paron Zolyani BARI HAMBAVI vra, mievnuyn e, da nranc erbeve chi hajoxvi u anhajox pordz@ edpes el pordz kmna. Tepetev ayghm arden shat hesht e tvum boghoqi dzayn bardracnely, bayc da lok patranq e, vory grosh angam charghe, ev voch miayn anteghin e, aylev` ushacats, ugh@ kortsrac. Amen inch el kgren hima, kzrparten, de ov e stugum graci chshmartaciutyun@? Nerkayacnum en amen@ aynpes, inchpes dzerntu e. Zaveshtali kliner, vor rektor-ghekavary xstapahanj chliner usumnakan procesy kazmakerpelu harcum. Da arvel e miayn hogut ev i npast usanoxi, vor usanox@ giteliq stana, masnaget darna. Ev ete tarineri heto dasaxosnery nman kerp en ardzaganqum, hapa inchpes kvarvein hakarak depqum` irenc amenatoxutyan depqum? Bayc vayrkyan angam chem kaskacum, vor shaaaaaaaat tariner heto nuyn kerp kvarven ev mek ayl rektori het. Mardik chen poxvum. Mardkutyan kensapordzn e dra var apacuyc@.
Արտակ
Անձամբ չեմ ճանաչում պարոն Զոլյանին, բայց ինձ համար ընդունելի չեն այն մարդիկ, որ տարիներ շարունակ աշխատել են վերջինիս ղեկավարության ներքո, երևի քծնել նաև, իսկ հիմա խոսում ստալինիզմի ու վաղի մթնոլորտի մասին: Անգամ եթե ուրախացել եք պաշտոնանկությունից, ավելի ճիշտ կլիներ լռել հիմա, քան գնացողի հետևից խոսել: Ինքս ժամանակին աշխատել եմ հայ մեծագույն իրավաբաններից մեկի՝ Վլադիմիր Նազարյանի ղեկավարության ներքո և երբ վերջինիս ուղարկեցին թոշակի, ապա մեզանից ոչ ոք հետևից չխոսեց, թեև ինքն էլ բնավորությամբ բարդ մարդ էր շատ: Սակայն մենք գիտակցում էինք , որ նա հանճար է, իսկ հանճարի հետ նաև դյժվար է...
gayane
Հարգելի 26. 555555 Ես ԵՊԼՀ ն չեմ ավարտել, բայց այն ԲՈւՀ ը, որն ավարտել եմ այն ժամանակ նույնպես կաշառք ասվածը չկար, իսկ հիմա այդ ԲՈՒՀ ում գնահատական ստանում են հիմնականում կաշառքի միջոցով և այնքան ցածր գիտելիքներով, որ ես ուղղակի ամաչում եմ: ԵՊԼՀ ում, դուք էք ասում, որ այդպիսի բան չկա նույնիսկ այսօր, իսկ համեմատության մեջ, գիտելիքների առումով, շաաաատ ավելի բարձր է քան մյուս նմանատիպ ԲՈւՀ երը: Այ հենց դա է Զոլյանի նվաճումը, որ այս քանդված երկրում կա մի ԲՈւՀ, ուր առանց կաշառքի սովորում էն: Ի վերջո, դուք` ձեր ասելով նախկին ուսանող էք և ձեր կրթությունը ստացել էք անվճար: Այսօր ես բավականին մեծ գումար եմ վճարում, որ իմ երեխան կրթություն ստանա և նպատակահարմար եմ գտնում, որ կրթության պրոցեսը շարունակի կազմակերպել հենց Զոլյան գիտնականը, ոչ թէ մեկ ուրիշը: Զոլյանը հեռացվել է միջազգային միջոցառմանը մասնակցելու համար, որը ցանկացած երկրի համար ընդունելի և գովելի փաստ կարող էր լինել, եթե չլիներ ԳԿ նախարարի ամբիցիոզ և ոչ ադեկվատ գործողությունները: Իսկ դասախոսների այն խումբը, որն այսօր զբաղված է Զոլյանի վարկաբեկման գործով, դուք նույնպես, իջեցնում է Համալսարանի վարկանիշը և նպաստում Համալսարանի վարկի խաթարմանը: Դուք անցյալ ժամանակները գովելով, միայն վնաս էք բերում ձեր հարազատ Համալսարանին: Duq kam shat lav teghyak eq te inch e katarvum buhum u parzapes patver eq katarum, kam yndhanrapes teghyak cheq u parzapes xosum eq... Ձեր այս տողերը վկայում էն, որ հենց դուք էք պատվեր կատարում; http://haynews.am/hy/1334994769?fb_id=fbc_10150814874020288_23150238_10150818941225288 բացեք այս հղումը և ստուգեք թէ միևնույն paycarapaga85 (signed in using yahoo) մեկնաբանությունը քանի անգամ է տեղադրված /հաշվել եմ` 11 անգամ/ : Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին:
555555
hargeli Gayane, urakh em, vor Dzer grats@ paymanavorvats e zut voch qajateghyak linelov... tariner sharunak ayd buhum sovorogh usanoghnery kasharq chen tvel, ev da paymanavorvats chi eghel erbeve Zolyani rektor linelu pastov... Bayc cavov kasem, vor ayn tarinerin stacats giteliqnery ev nerkayis giteliqner@ hamematel angam chi kareli...
Arsen
Բրյուսովի մասին բան չեմկարող ասել, սակայն շատ բան կարող եմասել մեր ԲՈՒՀերի մասին, ինչի մասին արժե որ Աշոտյանը մտածի իր PR արշավների արանքում,քանի որ բաց խոսելուց ուրիշ ոչ մի գործ անելիս չեմ տեսել ես ուսանող էի կաշառակերություն կար հիմա էլ ուսանողց չեմ ուսանող են բարեկամներս էլի կաշառակերություն կա, բա ինչնա փոխվել կասեք պրն. Աշոտյան:
555555
hargeli Gayane... Duq kam shat lav teghyak eq te inch e katarvum buhum u parzapes patver eq katarum, kam yndhanrapes teghyak cheq u parzapes xosum eq... Voch voq chi kaskatsum prn. Zolyani gitnakan linelu pasti vra, bayc gitnakan linel@ ev ghekavarely chapazanc tarber baner en.... aynpes inchpes tesakan ararkaner dasavandeln u praktik lezu sovorecnely... evropakan buhi veratsvely miayn Zolyani shnorhiv che, da depqeri tramabanakan sharunakutyun er. inch veraberum e en himar kartsiqnerin, vor dasaxosnery vrdovvel en, vorovhetev kasharq chen karogh vercnel ays hamakargov, asem, vor derevs tas tasnhing tari araj erb menq einq sovorum derevs hin hamakargov, chkar ed kasharakerutyun@ ev sovorogh usanoghy stanum er ir gnahatakany, vory hamapatasxanum er giteliqnerin. Ev da ayn tarinerin er erb tkn. Gayane Raffiovna prorektor er gitakan gtsov. u mer tarinerin sovorats usanoghnern en, iskapes, vor cankacats volortum gtel en irenc teghy irenc giteliqneri shnorhiv... Cavum em usanoghneri hamar, ovqer poxanak das sovorelu, chgites inchi hamar en payqarum... Ete chanacheiq nrancic shaterin khaskanayiq, te ovqer en iskapes mtastum das sovorelu ev giteliq stanalu masin....
gayane
17. anna ԱՄՆ ում Բրյուսովի դիպլոմով Toefl չեն հանձնում, և գնահատականները տեղափոխում էն համապատասխան համալսարան: Այդպես իմ հարևանուհու աղջիկը տեղափոխվեց և ուսումը շարունակեց ԱՄՆ ում:
gayane
18. asta Կարդում եմ վերը գրածտ ու հասկանում քեզ, կարդում եմ վերջին տողերդ ու հասկանում Զոլյանին....
asta
nranq ovqer asum en vor Zolyani oroq shat laver...mejberumem(chi karox gitnakan, xelaci ev aravel evs rektor lini ayn mard@ ov indz vra shprtelov tuxt@ asum e im kayfin chi vor es kardam)...asumem..Zolyan en arcunqner@ vor gnacelen shat usanoxneri achqeric ev nayev im ..en cav@ ev en anqun gisherner@ vor tanjelen shat shaterin....astvac berec qez @ndaraj...mecer@ chishten asum mi anici barin cankaci astvac giti um inch ta...en iravichakum ( aysinqn harbac vichaku ) vor du ekeles hamalsaran du oves @ndhanrapes vor ases es rektor em...u qo nman mi qnai hogi el kan vor petqa heracven....inch kasharakerutyunic eq xosum iranic araj xi exela kasharakerutyun ete...uremn en pashtonavorner@ vor galis eyn iranc erexeqi hamar hramayum eyn vor Zolyan@ chheracni ev Zolyan@ cher heracnum da kasharakerutyun chi...uxaki mer usanoxutyun@ eritasarda u uzuma nmanvi arterkri usanoxnerin...bayc hangstaceq es xelqov erbeq chenq darna nranq...u xndrumem hankarc u hankarc vochmek chporci im hascein gone mi sxal bar tuyl ta ...
anna
Hargeli Gayane! Es chgitem, te ov e dzez hamozel, vor BUH-i diplom@ ancnum e Evropayum! Aprum em Evropayum, ev voch mi BUH-i diplom el aranc hamapatasxanecman (homologación, orinak Ispaniayum) gorts@ntaci chi chanachvum! Rusastanum misht el ancel e mer BUH-i diplom@, isk Amerikayi masin kartsiq chem karox hayntel, pete q harcnel ayntex bnakvoxnerin!
gayane
Այն, որ ուսանողությունը այսօր ազնիվ պայքար է մղում, կասկածի ենթակա չէ: Որ համալսարանում տալիս էն լավ գիտելիքներ, սովորող ուսանողը հանգիստ կարող է սովորել նույնպես չեք կարող հերքել: Ինչ մնում է ձեր ներքին, միջդասախոսական հարաբերություններին, ապա ինչու մինչև Զոլյանի ազատումը այդ մասին չի խոսվել: Եթե համալսարանում կար դժգոհ մասսա, թող ժամանակին բարձրաձայնեին` դասախոսների կրթությունը և մասնագիտական մակարդակը բավարար էր: Ինչու այսօր ուսանողը տեր է իր իրավունքին, իսկ երեկ դասախոսները լռում էին: Եթե լռել էք ու տեր չեք կանգներ ձեր իրավունքներին , ուրեմն ավելի թույլ էք, քան Ձեր ուսանողները: Դե ուրեմն շարունակեք լռել և մի խայտառակվեք:
hasmik
gayane, դուք ընդհանրապես տեղյա՞կ եք, թե այդ անձնավորության պաշտոնավարման տարիներին քանի արժանավոր և բազմավաստակ դասխոս է հեռացել համալսարանից: Թե ինչպիսի առհամարական և վիրավորական վերաբերմունք է դրսևորվել այդ մառազմի մեջ վաղուց ընկած մարդը այն փայլուն դասախոսների նկատմամբ, որոնք տասնամյակներով այդ ԲՈՒՀ-ում են դասավանդել և մեր ազգին տվել շատ և շատ արժանի մասնագետներ: Իսկ եթե միջոցներից զրկելու մասին խոսենք, երևի ոչ ոքու համար էլ գաղտնիք չէ, որ Հյուսիսային Պողոտայում երկու բնակարան ձեռք բերելը և սպասարկելը ռեկտորի համեստ աշխատավարձով հնարավոր չէ բնավ: Մարդը կարող է լինել լավ մասնագետ և կոմպետենտ փորձագետ, սակայն եթե նրա մոտ իսպառ բացակայում են մարդկային հատկանիշները և հարգանքը իր կոլեկտիվի և ուսանողների կատմամբ, ապա նրա մասնագիտական որակները գրոշ էլ չառժեն:
gayane
Նախ Մազմանյանի մասին. բոլորը գիտեն թէ ով և ինչպես նրան դարձրեց ռեկտոր և ինչպես այսօր արդեն ազատվում է բազմափորձ մասնագետներից /Հասմիկյան/: Ինչ վերաբերվում է Զոլյանին ու ԵՊԼՀ ին, ապա Զոլյանը ճանաչված մասնագետ է, փորձագետ, նրա անունը բավական է ցանկացած ԲՈՒՀ ի` մրցունակ դառնալու համար: Ինչ վերաբերվում է, թէ վերջին երեք տարիներին Համալսարանի մակարդակը իջել է 8. anna Համալսարանի դիպլոմը վերջին տարիներին անցնում էԱՄՆ, Եվրոպայում, Ռ.Դ.: Կա գնահատման 4 համակարգ, տարբեր բալային սիստեմներով: Ուսանողները իսկապես սովորում էն, քանի որ դասերին ներկա լինելը, դասապրոցեին ակտիվ մասնակցությունն ու կիսամյակի ընթացքում 4 անգամ մոդուլ հանձնելը հանաք բան չի: Եթե այսօր ոսանողների մի մասը նստած է դասի մոդուլ հանձնելու համար, դա նույնպես Զոլյանի ներդրած համակարգի արդյունքն է; Կարելի է հասկանալ նաև այս դասախոսներին, քանի որ Զոլյանը իր ներդրած համակարգով զրկում է նրանց այն միջոցներից, որ ունեն այլ ԲՈւՀ երի դասախոսները: Ուսանողների պայքարը ազնիվ է, և իշխանությունները պետք է հաշվի նստեն նրանց պահանջի հետ:
sergik
eli em grel ,ev eli em asum vaghuz er petq Zolyanin hanel institutiz, en kadrain jarde vor na arez, lavagujn masnagetnerin angragetnerov poxarinelov...isk usanoghnerinel tenz mi bana petq das chanel u boghoqel..
MERI
Հիմա պարզ է/ չնայած ես հենց սկզբից էլ կասկածում էի/, թե Մազմանյանը ինչի էր Զոլյանի հասցեին նման ձևով խոսում : Երևի ուզում է իր ռեկտոր նշանակվելուց հետո , հիմա էլ կնոջ գործերը դասավորի : Ախր երբեմնի դեկան Նինա Տատկալոն մեր ,, կառկառուն ու ազնվագույն ,, արվեստագետի կինն է:
5555555
Liovin hamadzayn em verjin kartsiqi het... verjin tarinerin iskapes shat e ynkel yndhanur makardaky... isk bryusovcineri naxkin hambavy hastat paron Zolyani shnorhiv che, ete voch lriv yndhakaraky... negh andznakan shaheri hamar usanoghnerin hrahrum en u ahavor mtnolort en steghtsel buhum... jamanakin menq el dasadulner enq arel u giteinq inchi ev um hamar... isk hima mer paylun usanoghutyuny poghocy e durs ekel inqn el chgiti inchi hamar... mankavarjakanin mianalu vaxy shat tsitsagheli e, parzapes khaghum en usanoghneri zgacmunqneri het...
Vlodya
Zolyan jan, chisht uxxi es brnel!!! Karcum em Varchapetin irakanutiun@ chen asel.
anna
Avelvi qani 3 tari e, inch aprum em artasahmanum ev amen or miayn lsum em, te inchqan e @nkel sireli buhis varkanish@. Brusovi anvan lezvabanakan hamalsarani paylun patmutyun2 voch sksvel, voch el kavartvi Suren Zolyanov! Mer lav hambavi hamar partakan enq paylun dasaxosakan kazmin ev hrashali tradicianerin, isk usanoxner2 shat miamit en, ete kartsum en, vor Zolyani nerkayutyun@ karox e voreve ban poxel, ete nerkayis ishxanutyunner@ iskapes voroshel en vacharel shenq@.
nene
Տարօրինակ է.արքա հորից թագաժառանգ որդուն էր անցել գահը?ինչպես են կառչում աթոռներից...Երբ ղեկավարը տարիներով է մնում աթոռին,իրեն նույնականացնում է այդ առարկային:Հետևաբար,լավ կլինի վեց տարին լրանալուն պես ազատել անձին աթոռից`հօգուտ հենց նույն անձի:Իսկ ուսանողներին ներգրավել ամբիցիոզ պայքարին ,աններելի է:Ուսանողը պետք է սովորի և ոչ թե փողոցում թրև գա:Միգուցե սա է պատճառը ,որ վերջին տարիներին ավարտածների մեջ եզակիներն են գրագետ....
Լիլիթ
Հրապարակումն ընթերցելով կրկին համոզվեցի, որ Սուրեն Զոլյանը հարգանքի արժանի անձնավորություն է, լավ ղեկավար եւ մտավորական, որը երբեք չդավաճանեց իր սկզբունքներին, չդարձավ պաշտոնի գերի: Նրանից դժգոհող դասախոսները չպետք է ուրանան, որ ինստիտուտի վարկանիշը բարձրացավ Զոլյանի պաշտոնավարման շրջանում:
Baron
Հարգելի դասախոսներ, վստահ չեմ, որ Զոլյանը այդպես արտահայտված լինի Ձեր մասին, բայց Դուք Ձեր պահվածքով ապացուցում եք, որ արժանի եք այդ գնահատականին: Ինչու մինչև հիմա չեք ընդվզել, կամ բողոքեիք Ձեր չկայացած բժիշկ նախարարին?
Vard
Brussovum vor kasharakerutyun@ vra chi, dra hamar en dasaxosner@ boxoqum? erevite miak hamalsaranneric er vor mi meshoq kartofilov kam mi shish dzetov che vor qnnutyun en stanum.... es hayastanum amen harcuma anaratar?!?!?!?!?!
drizzlebrain
Դասախոսների վախը բռնել պետք չէ, դատելով նկարներից դեռ հարց է, ով է վախենալուն; պետք է այս հրաշք ու գեղեցիկ երիտասարդության համար ինտելեկտուալ, լուսավոր, ազատ խորհելու ու սովորելու միջավայր ապահովել, այնինչնրանք խիստ զբաղված են իրենց նեղ անձնական ինտրիգներով, իրար տակ փորելով, միմյանց սևացնելով ու ոչնչացնելով... Ամոթ է, և այդ լուսավոր ուսանողության շահերը չպետք է ոտնահարվեն ինտելեկտի մասին վաղուց մոռացած դասախոսների կողմից
Hasmik
Երբ եզը վեր է ընկնում, դանակավորները շատանում են: Անհուն խորշանք զգացի տարիներ շարունակ լռած և Զոլյանին հանելուց հետո դանակները սրած դասախոսիկների հանդեպ: Ռեկտորին չեմ ճանաչում, գուցե նա էլ մի բարի պտուղ չի, համենայն դեպս ընկածին տրորելը մտավորականի, ուժեղ մարդու կեցվածք չեմ համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter