HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեխնոպարկը նոր շունչ կհաղորդի Գյումրի քաղաքին

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքը` 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով` հաղթող ճանաչելով «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ի համատեղ ձեռնարկությունը։

Այժմ իրականացվում է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը։ Մոտ ապագայում կստեղծվի շուրջ 6500 քմ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որտեղ կտեղակայվի նաև քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը։ Նշված մրցույթն անցկացվել է կենտրոնին տրամադրված շենքի հիմնանորոգման համար։

Կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Գայի փ. N1 հասցեում գտնվող մարզադահլիճը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով հանձնվել են «Դ-լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր։ Ակնկալվում է, որ այն կնպաստի Գյումրին տեխնոլոգիական գոտու վերածելու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ 

Այս առնչությամբ, ինչպես փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին այս բնագավառում տարեկան եղել է 30 տոկոս աճ, և դա կայուն աճ է. «ՏՏ ոլորտի համաշխարհային համբավ ունեցող հինգ ընկերություններ Հայաստանը հայտարարել են իրենց տարածաշրջանային կենտրոն։ Դա նշանակում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում այս ոլորտում ունենալու ենք բարձր աճի տեմպեր։ Այս փոքր նախագիծը, որը ներկայացվեց, պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակներից է, և կարևոր է, որ այն գործելու է Գյումրիում։ Ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, նաև ավելացնելու ենք հետազոտական կարողությունները ու նոր շունչ հաղորդելու քաղաքին։ Մոտակա տարիների ընթացքում սա ակնառու կլինի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter