HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազի տեղակալը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել ընտրախախտումները բացահայտելու ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը՝ սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ընտրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու, կանխելու և խափանելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ընտրակաշառք տալու դեպքերին ու դրանց վերաբերյալ հաղորդումներին և զանգվածային լրատվության միջոցներում զետեղված հրապարակումներին:

ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում, կարևորելով մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները, Ա.Թամազյանը հանձնարարել է ոստիկանությանը՝ նման բնույթի հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով ձեռնարկել հնարավոր բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց  հայտնաբերելու ուղղությամբ:

Բացի այդ՝ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բնակչության հետ բացատրական աշխատանքների միջոցով իրազեկել ընտրակաշառք ստացած անձանց` կամովին ներկայանալու և հանցագործությունը բացահատելուն աջակցելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու քրեադատավարական հնարավորության մասին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter