«Հրապարակ». Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածուի եղբայրը
Թերթին տեղեկություն է հասել, որ նախօրեին Հրազդանում ծեծի է ենթարկվել ԲՀԿ թեկնածու Դավիթ Քոչարյանի եղբայրը, և ծեծող երիտասարդները եղել են մրցակցի թիմից: ԲՀԿ թեկնածուի հովանավորն ու քեռին' ԲՀԿ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ով այս անգամ չի առաջադրվել' տեղը զիջելով զարմիկին, երեկ հերքել է լուրը:
«Դավիթ Քոչարյանի ախպորը ծեծողը իրա մոր փորից հլը դուրս չի եկել: էտի սուտ տեղեկություններ ա: Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, տենց բան չկա»,- հայտարարել է նա: Սակայն Հրազդանում շրջանառվող լուրերով, ԲՀԿ թեկնածուն որոշել է աղմուկ չբարձրացնել, պատասխան տալ «այլ մեթոդներով»:
Լուս.` «Հրապարակի»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել