HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սուրեն Խաչատրայնը կատոկի է ենթարկել

ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` «ժելեզնի» ձևով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլևս սկանդալներ չի սարքելու և որ «մեռած» 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը հավատարիմ չմնաց...

Եվ ընդամենը երկու օր առաջ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, էս երկրի տեր ու տիրական մարզպետը լրիվ հավատացած ու փոխված տրամադրությունների մեջ Գորիսի իր նստավայր է կանչել մարզի գյուղական համայնքների մի զգալի հատվածի ղեկավարներին ու նրանց ներկայությամբ «կատոկի» է ենթարկել իր աչքին «ալաբուլա» երևացող գյուղապետերից մեկին` հաթաթա տալով. «Իմ մոտ խաղեր տվողներին գիտեք, թե ինչ է սպասվում: Ընենց չըլնի, որ մի քանիսը գնան ուրիշ հասցեով, չլնեմ-չիմանամ, որ մեկն ու մեկդ համայնքում աչբ դնեք զիզի-բիզի բաների ու փչացած հեռախոսների վրա»: Իսկ թե հատուկ որ քաղաքական ուժին է նվիրված եղել Սուրեն Խաչատրյանի հերթական այս «ասուլիսը», «կարծում եմ` մեկնաբանությաններն ավելորդ են...»:

Մեկնաբանություններ (2)

vika
ճիշտը ընտրել ոչ մեկին, բոլորն են մեկ սանրի կտավ են
sargis
Միթե Սյունիքի գյուղապետերի մեջ չկա մի Սպարտակ, որ կարողանա ապստամբի այդ Լիսկա կոչված հրեշի դեմ: Ինչքան պետք է ստրուկի կարգավիճակով ապրի խեղճ ժողովուրդը? Ընտրեք ՀԱԿ-ին և կտեսնեք թե ինչ կլինի այդ խուժանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter