HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորը պատրաստվում է Սերժ Սարգսյանի այցին

2012 թ. ապրիլի 27-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում ժամանելու է Վանաձոր:

Վանաձորում արդեն ներքաղաքային միկրոավտոբուսների վարորդները բողոքում են, որ այցի կապակցությամբ ստիպված են ժամը 15:30-ից հետո ուղևորներին սպասարկել անվճար:

Բացի այդ Հանրապետական կուսակցության դրոշները փակցված են Տարոն թաղամասից մինչև Տավրոս թաղամասերի, Բաղրամյան փողոցի էլեկտրասյուների վրա:

Արդեն երկու օր է' մինչև ուշ երեկոյան «կարկատան» են արվում քաղաքի կենտրոնական փողոցների անբարեկարգ հատվածները: Թարմացվել են փողոցների գծանիշերը: Փակվել են բաց դիտահորերը:

Գործարկվել են Հայքի հրապարակի շատրվանները, աղբից մաքրվել են քաղաքի կենտրոնական փողոցները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակը տեղեկացնում է, որ այս ամենը պայմանավորված է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter