HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տիգրան Կարպետյանը միասնական շտաբի մասին. «Էշն ու ձին չեն կարող միավորվել»

«Ո՞նց է, որ բոլորս մեղավոր ենք, ՀՀԿ-ն միշտ ճիշտ է», - հարցնում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքերով' ՀՀԿ-ն անընդհատ նշում է, որ լինելու են ազնիվ ընտրություններ, սակայն չի խոստովանում իր մեղքերը, ինչպես նա կարող է ազնիվ աշխատել, եթե Արարատի մարզպետը' Էդիկ Բարսեղյանն աշխատում է իր' Տիգրան Կարապետյանի դեմ:

Թիվ 17 ընտրատարածքում, որտեղ Տ. Կարապետյանն առաջադրված է մեծամասնական ընտրակարգով, նրա խոսքերով, մարզպետն աշխատում է ՀՀԿ թեկնածու Կարինե Պողոսյանի համար, ներկա է գտնվում նրա բոլոր հանդիպումներին, ամեն կերպ սատարում է նրան' օգտագործելով իր բոլոր լծակները: Իսկ իր դեմ կատարվում են աշխատանքներ: Գյուղապետերը իրենց «կատարածուներին» ուղարկում են տնետուն' պահանջելով, որ մարդիկ չգնան իր հետ հանդիպման: Եվ այդ ամենը վերահսկում է մարզպետը:

Տ. Կարապետյանի կարծիքով' այս ամենի հետևանքով ազգը կոտրվում է: Ժողովրդին շահագրգռելով փոքր տնտեսական միջոցներով' կոտրում են նրա կամքը, նրան նվաստացնում, և ժողովուրդը հնարավորություն չի ունենում օգտվել Սահմանադրական իրավունքից' իր կամքի համապատասխան:

Ժողովրդական կուսակցության նախագահի համոզմամբ' մեծամասնական ընտրակագով ընտրված պատգամավորը հիմնականում չի աշխատում իր տարածքի համար: Այդ պատճառով էլ իր դեմ պայքարում են, քանի որ իր ընտրվելու դեպքում կլինի նախադեպ. պատգամավորը աշխատելու է ժողվրդի համար: Իսկ ժողվուրդն իրեն հավատում է:

Տ. Կարապետյանի խոսքերով' խայտառակություն կլինի, եթե ժողովուրդը ձայն տա ՕԵԿ-ին: Կուսակցությունն այս տարվա քարոզարշավում օգտագործում է նախորդ ընտրությունների կադրերը: Տ. Կարապետյանը հայտարարեց, որ եթե ՕԵԿ-ն անցնի խորհրդարան, ապա Հայաստանում կավելանա արտագաղթի թիվը:

Նրա համոզմամբ' չկա այնպիսի քաղաքական ուժ, որը գնա ազնիվ ճանապարհով, և եթե բոլորը գնային ազնիվ ճանապարհով, ապա ժողովուրդը լավ կապրեր: Իսկ միանասնական շտաբի ստեղծման գաղափարը նա համարում է թյուրամիացություն, քանի որ «էշն ու ձին չեն կարող միավորվել»:

Մեկնաբանություններ (1)

Artur
«էշն ու ձին չեն կարող միավորվել» - karox en :) ... ajd miavorumic tsnvum e Jorin .. :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter