HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաձայն չեն Սուրեն Զոլյանի պաշտոնանկությանը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ եւս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում։ Հրամանը նաեւ արտացոլում է գործադիրի ցանկությունը` ուղղակի հսկողություն հաստատել ակադեմիական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաեւ նախարարության արհամարհական վերաբերմունքը համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հանդեպ։ 

Ռեկտորի հեռացումը, որը տեղի է ունեցել առանց համալսարանը կառավարող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման, մեղմ ասած կասկածելի է օրենքին համապատասխանության առումով։ Ավելին, այդ հրամանով ստեղծվում է տպավորություն, որ արհամարհվում է ոչ միայն կառավարող կոլեգիալ մարմինը, այլեւ բուհերի ինքնավարության սկզբունքն ընդհանրապես։  Զոլյանի հեռացումը եւս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրավական առումով հակասական եւ գործադիրի նկատմամբ կախյալ վիճակը, որում հայտնվեցին բուհերը, երբ նրանց ամրագրվեց պետական ոչ-առեւտրային կազմակերպությունների կարգավիճակը։

Մտահոգիչ է նաեւ, որ խիստ նկատողության համար առիթ է դարձել Զոլյանի կողմից Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետի պարտականությունների կատարումը։ Քանի որ Զոլյանը մեկնել էր ԵԽ միջոցառմանը որպես Հայաստանի կառավարության կողմից առաջադրված փորձագետ, նրան՝  որպես փորձագետի իր պարտականությունների կատարման համար նույն ՀՀ կառավարության կողմից պատժելը ոչ միայն խիստ անտրամաբանական է, այլ նաեւ ԵԽ-ի եւ նրա գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում։

Հեռացման հետ կապված ամբողջ պատմությունը վկայում է, որ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ հավատարմության հավաստիացումներին զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել միանգամայն հակառակ զարգացում: Հայաստանի բարձրագույն կրթության կառավարումը եվրոպական չափանիշներին համահունչ վերակառուցելու փոխարեն համալսարանների ինքնավարության տարրերը բծախնդիր ջանասիրությամբ ոչնչացվել են:

Հոգաբարձուների խորհուրդները հայտնվել են գործադիրի վերահսկողության տակ՝ թե փաստացի, թե իրավական առումով։ Պետական պաշտոնյաները դարձել են բոլոր առաջատար համալսարանների խորհուրդների նախագահներ: Ցավոք, ոչ միայն համալսարանների անձնակազմերը, այլ նաեւ բարեփոխումները ֆինանսավորող դոնորները չնկատեցին այս «բարեփոխումների» եւ «եվրոպականացման» քողի տակ գործադրի կողմից բարձրագույն կրթության համակարգի զավթումը: Այդ առումով խորհրդանշական է, որ իր պաշտոնից հեռացվում է այն բուհի ռեկտորը, որտեղ բարեփոխումներ իրականացնելու համար որոշակի դաշտ էր ձեւավորվել:

Մենք` ներքոստորագրյալներս, մեր խորը անհամաձայնությունն ենք արտահայտում այն գործելակերպի հետ, որի դրսեւորումն է Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, դատապարտում ենք համալսարաններում տիրող կառավարման մեխանիզմները եւ պահանջում. 

- անհապաղ եւ լիակատար հրաժարում իրավական առումով կասկածելի որոշումներից

- ստեղծված իրավիճակի լուծում` բաց եւ վստահելի գործընթացի միջոցով

- համալսարանների կառավարման մեխանիզմների անհետաձգելի բարեփոխում` ներառած ակադեմիական անկախության ոչ թե ձեւական, այլ իրական երաշխիքների ապահովումը:   

Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ - Հայաստան

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ

Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն

Ստեփան Գրիգորյան,  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Լեւոն Բարսեղյան, Գյումրի «Ասպարեզ» լրագրողների ակումբ

Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Սոնա Այվազյան, «Թրանսփերենսի Իներնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոն

Էլինա Պողոսբեկյան, Տեղեկատվության բազմազանության ինստիտուտ

Գագիկ Ավագյան, «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» ՀԿ

Սոնա Հովհաննիսյան, «Միջնաբերդ» ՀԿ

Նազարեթ Նազարեթյան, DVV-international - Հայաստան

Մեկնաբանություններ (2)

Taline
Amazingly to the point and appropriately forceful comment! Ayo, xaytarakelov che vor harcer en lucvum...krtelov miayn, nuynisk xekavarutyan petk e krtel yete skhalner e tuyl talis iren, astichanabar lavin hastsnel.
ara
Nman kerp mardun chen heracnum, inchu eq kraki vra yux lcnum? Anhaskanali e naev dasaxosneri pahvatsq@, ev asum en Zolyan@ lavn e, ev asum en vatn e. Chi kareli, sovorutyun enq darcrel xekavarin qcel@. Ba vor etqan vatn er duq - dasaxosnerd inchu cheiq xosum? Ete vaxenum eiq, vor kheracner ashxatanqic, uremn duq vaxkot eq, ete duq vaxkot eq, apa inchpes karox eq chshmartutyun asel? Ete ayn jamanak Zolyanic eiq vaxenum, uremn hima el Ashotyanic eq vaxum, kam el dirqavorvum eq, ajdpes che? Ba vor usanoxutyun@ votqi elav ev mek@ myusin varakec dasadulnerov, inch eq anelu. Mardun ashxatanqic hanelu jamanak chi kareli xaytarakel, verjapes na mard e, gitnakan, xekavar. Nman tarberakov kareli e cankacats xekavari pchacnel, heto?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter