Նախագահը ցանկանում է անցկացնել լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ և առավելագույն քվե տանել
Նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Վանաձոր այցելած հանրապետության նախագահ և ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը վանաձորցիներին հորդորեց քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
«Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և որպես Հայաստանի քաղաքացի, ցանկանալով անցկացնել լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ, որպես Հանրապետական կուսակցության նախագահ`ես ցանկանում եմ, որ Հանրապետական կուսակցությունը տանի առավելագույն թվով քվեներ,-վանաձորցիներին դիմելով`ասաց նախագահը,-ցանկանում եմ, որովհետև մեծ է մեր մղումը շարունակել մեր ծրագրերը: Անցած 5 տարիների ընթացքում աշխատանք կատարվել է, ձեռք ենք բերել փորձ, կուտակել ենք հնարավորություններ, ունենք մեծ ցանկություն այդ փորձը ներդնել մեր երկրի զարգացման գործում»:
Նախագահ Սարգսյանը ներկայացրեց Վանաձորի երեք`թիվ 29, 30 և 31 ընտրատարածքներում ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին`Արկադի Համբարձումյանին, Վիկտոր Դալլաքյանին և Կարեն Սարիբեկյանին:
«Նրանք մշտապես եղել են ձեր կողքին, նրանք մշտապես ակտիվ են եղել Ազգային ժողովում, և կարծում եմ, որ արժե, որ այս անգամ էլ դուք վստահեք նրանց»:
Վերջում նախագահը հույս հայտնեց, որ վանաձորցիները ականջալուր կլինեն իր հորդորներին:






Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել