Շաբաթ, 25 մայիսի

Վարդան Օսկանյանի Կալիֆորնիայի տունն ու Գուրգեն Արսենյանի ինքնաթիռները

Գրիշա Բալասանյան


13:53, 29 ապրիլի, 2012

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած պատգամավորության թեկնածուների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի բովանդակությունը, թեեւ դժվար է 100-տոկոսանոց ճշմարտություն համարել, սակայն եղածն էլ բավարար է թեկնածուների ճաշակի, ցանկությունների ու «ախորժակների» մասին պատկերացում կազմելու համար: Այս անգամ ներկայացնում ենք ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածուներ` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ դարձյալ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի վերջին մեկ տարվա գույքն ու եկամուտներրը:

Վարդան Օսկանյան. Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Վարդան Օսկանյանը Հայաստանում տուն չունի: Թե նա ում տանն է ապրում, հայտնի չէ, սակայն նշված է, որ Կալիֆորնիայում ունի 200 քմ մակերեսով տուն, իսկ Հայաստանում` 8000քմ մակերեսով հողատարածք Ծաղկաձոր քաղաքում:

Նախկին արտգործնախարարը նույնիսկ ավտոմեքենա չունի, ոչ էլ 8 միլիոն դրամը կամ համարժեք փոխարժեքը գերազանցող գույք: Վարդան Օսկանյանը վերջին մեկ տարվա ընթացքում նույնիսկ 1 դրամի եկամուտ չի ստացել, փոխարենը մարտի 1-ի դրությամբ իր հաշվեհամարին առկա է եղել 1 միլիոն 100 հազար դոլար:

Գուրգեն Արսենյան. Ի տարբերություն Վարդան Օսկանյանի, ՄԱԿ առաջնորդը ավելի «առանաձեռն» է եղել իր գույքն ու եկամուտները հայտարարագրելիս:

Գուրգեն Արսենյանին ընդհանուր բաժնային սեփականությամբ պատկանում է 3 շենք, 3 շինություն, 8 հողամաս: Նա շարժական գույքի պակաս էլ չունի, ավելին` 2 ինքնաթիռ է հայտարարագրել:

Գուրգեն Արսենյանն ունի «Լեքսուս LS 600 HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo», «Տոյոտա Պրադո», ինչպես նաեւ հայտարարագրել է «Զենեյր CH-701 STOL» մակնիշի երկու ինքնաթիռ: Սակայն, օրեր առաջ երկու ինքնաթիռներն էլ Գուրգեն Արսենյանը նվիրել է ԼՂՀ կառավարությանը:

Գուրգեն Արսենյանը վերջին մեկ տարվա ընթացքում «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից ստացել է 1 միլիարդ 107 միլիոն 171 հազար 965 դրամ եկամուտ, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ից` 11 միլիոն 809 հազար 568 դրամ, «Բիզնես Սթայլ» ՓԲԸ-ից` 5 միլիոն 997 հազար 600 դրամ եկամուտ: Գուրգեն Արսենյանին եկամուտ են բերել նաեւ մի շարք ընկերություններից ստացած վարձավճարները` «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից 13 մլն 590 հազար դրամ, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ից` 2 մլն 160 հազար եւ «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ից` 1 միլիոն 80 հազար դրամ: Իսկ 48 միլիոն 655 հազար 691 դրամի եկամուտ Գուրգեն Արսենյանին ապահովել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված տոկոսները:

Մարտի 1-ի դրությամբ, Գուրգեն Արսենյանի հաշվին եղել է 35 միլիոն 233 հազար 242 դրամ, 6 միլիոն 253 հազար 17 դոլար եւ 23 հազար 138 եվրո:

Գուրգեն Արսենյանը 10 ընկերություններում ունի բաժնեմաս` 20-100 տոկոս:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Այս թեմայով

  • Ստյոպա Սաֆարյանը առաջադրվեց
    Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
  • «Մհեր Մկրտչյան» թանգարանի ՀՀԿ-ական տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
  • Ոստիկանություն. Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրենը մայիսի 6-ին ընտրակաշառք է բաժանել, հարուցվել է քրգործ
    Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 1971 թ. ծնված Շողիկ Մելքոնյանը:
  • Գլխավոր դատախազությունը կզբաղվի ընտրախախտումների փաստերով (վիդեո)
    2012թ. մայիսի 6-ի ՀՀ ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գագիկ Հրաչյայի Ներսիսյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012թ. մայիսի 16-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչելու թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 41-Ա որոշումը և թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքները:
  • ՀԱԿ. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ծանր հարված է Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում»
    ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում եւ նաեւ թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասպանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք, ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էութան մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը:
... կարդացեք ավելին «Ընտրություններ-2012» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»