HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորում Նիկոլ Փաշինյանը հասկացավ ՀՀԿ-ի նախընտրական պաստառի շրջանակների իմաստը (վիդեո)

«Մինչև Վանաձոր գալս չէի կարողանում հասկանալ Հանրապետական կուսակցության պլակատների իմաստը: Տեսել եք, չէ՞, ինչ-որ բան ա գրած, կողքը կլոր-կլոր բաներ ա շարած: Ես որ էկա մտա ու էդ պլակատի վրա տեսա Վիկտոր Դալլաքյանի անունը, միանգամից հասկացա, թե էդ ինչ ա կողքերը շարած. էդ Վիկտորն էր, չէ՞, որ 2007-ի ընտրություններին ձեզ`վանաձորցիներին, բացատրում էր, թե ինչի են իրանք վատ ապրում, թոշակառուն ինչու էր պակաս ստանում թոշակը: Վիկտորը ասում էր`դե Սերժը գնում ա Մոնտե Կառլոյում կազինոյում ստավկա ա դնում, կրվում ա, դրա համար դուք քիչ եք ստանում: Փաստորեն էդ Վիկտոր Դալլաքյանը էդ Սերժի դրած ֆիշկեքը կազինոյի իրա պլակատի վրա սենց շարել ա»,-այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ իր բացահայտումը վանաձորցիների հետ կիսեց ՀԱԿ անդամ, պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ (2)

Կորյուն
Այ քեզ բան, ուրեմն Նիկոլը մարտի 1-ի համար մեղավոր չի հա, բայց հենց ես իմ թիկունքով էին պաշտպանում նրան, երբ ոստիակնները եկան ու առաջարկեցին թե գանցեք մատենադարն, ամեն ինչ ակրծես ստացվում էր,Ասացին լեևոնը առաջարկում է ընդունել առաջարկը և գնալ Մատենադարն,ա մեն ինչ դզվում էր մեկ հատնվեց դա, իր տհաճ ֆալցետով ու կսկեց, առաջին ապհին պաշտպանում էի մեջքով հավատ ունեի բոլորի հանդեպ, սա սկսեց ոչ միք այլ մենք պիտիզ զոհվենք էստեղ , ոչ միք այկ և այլն. ու սկսվեց, երբ կռիւվը սկսվեց ետ նայեմ տեսնեմ անհետացելա ու չկար արդեն շատ երկար ժամանակ: Էդ լռիվը իմ առողջոթւյուն արժեցավ ու թքեցի բոլորի վրա, թեդ իշխանության, թէե նիկոլների վրա որ տարան մեզ կրակի բերան ու թռան կորան, հիմի ստացվումա բոլորը մարտի մեկրին համար եմղավոր են բացի նիկոլից, ամոթ քեզ, գոնե մի ստի:
Մանվել Հայրենատեր Կոստանդյան
Մեկնաբանություննիկոլայ մոռացել ես քո անցյալը ? Հիշացնեմ քեզ հարգելիս ................... 96-ին քո խոսքերն են` «Բա էդ նախագահ ասածը որտեղի՞ց հնարեցիք» ՀՀ քաղաքացիները գնահատում են Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը Նախագահական ընտրությունների նախաշեմին տարբեր կազմակերպություններ մեզ են հրամցնում սոցիոլոգիական տարբեր հարցումների արդյունքներ։ Չփորձելով անգամ կասկածի տակ առնել դրանց հավաստիությունը, ուզում եմ ընդամենը նկատել, որ դրանք այնքան էլ սրտովս չեն։ Թվեր, թվեր, չոր ու ցամաք։ Իսկ հանրային կարծիքը միայն թվերից չի բաղկացած։ Այդ թվերում ուղղակի չի երեւում պատճառահետեւանքային կապը։ Ահա այս հանգամանքը ինձ ստիպեց վերցնել ձայնագրիչը ու դուրս գալ փողոց։ Ես ընդամենը մեկ հարց ունեի անցորդներին տալու։ Այդ հարցը տալու համար, սակայն, ես նախ փորձում էի իմանալ, թե ճանաչում է արդյոք հարցվողը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Դրական պատասխան ստանալով, ես խնդրում էի պատասխանել միակ հարցիս. «Գնահատեք խնդրեմ ՀՀ նախագահի վերջին 4 տարվա գործունեությունը»։ Պատկերը հետեւյալն է. Բարձրագույն կրթությամբ թոշկառու մի կին. - Չորս տարի առաջ մայրս, որ այն ժամանակ կենդանի էր, ինձ խորհուրդ տվեց Լեւոն Տեր– Պետրոսյանի օգտին քվեարկել։ Բայց այսօր շատ հուսախաբ եմ, որովհետեւ զգում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի թքած ունի (խնդրում եմ խոսքերս չփոխել)։ Արհամարհանք, ծաղրանք եմ տեսնում նրա կեցվածքում։ Կամ՝ «Շամիրամ» միության համագումարում նա ահավոր ձեւով իրեն պահեց, որ չի սազում նախագահին։ Հաջորդ քաղաքացին չցանկացավ կարծիք հայտնել, եւ ես դիմեցի մի երիտասարդի. - Ես իմ տեսանկյունից կարող եմ գնահատել Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը, աշխատանք չկա։ Իմ կարծիքով այսքանով ամեն ինչ ասվել է։ Շտկումներ է պետք անել։ Ներկա վիճակում դժվար է դժգոհ չլինել։ Կասկածելի պահվածքով մի գեղեցկուհի. - Սկզբունքորեն գոհ եմ, բայց կարող էր ավելի լավ լինել։ - Իսկ ինչի՞ց եք հատկապես գոհ։ - Լավացել է ամեն ինչ, շատ բան է փոխվել։ - Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել, օրինակ։ - Հը՜մ, իմ կյանքում շատ բան է փոխվել, բայց դա մամուլի համար չէ: Մոտ 50 տարեկան մի մարդ՝ բարձրագույն կրթությամբ. - Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ ես առայժմ «ալտերնատիվ» թեկնածու չեմ տեսնում։ ՀՀ նախագահի գործունեությունը իմ գնահատմամբ, ահագին դրական է։ Վերջին հաշվով ինքն արդեն կարողացել է միջազգային ասպարեզում ներկայացնել իր Ես-ը, եւ կարծում եմ, որ նրա վերընտրությանը պետք է Հայաստանին, որովհետեւ սկսված գործը պիտի սկսողն ավարտի։ Մոտ 45 տարեկան մեկ այլ քաղաքացի. - Դրված նպատակները համարյա կատարվել են. խաղաղություն, կայունություն (երեւի սա չեք տպագրի, դուք հակառակ թերթ եք)։ Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն եմ, եւ գտնում եմ, որ նա արել է այն, ինչ հնարավոր էր։ Չնայած կան նաեւ թերություններ։ Մի կին. - Միայն կասեմ, որ առաջ շատ դրական կարծիք ունեի նախագահի մասին, իսկ հիմա կարծիքս 180 աստիճանով շրջվել է։ - Ժողովուրդը ոտքի վրա կոտորվում է, էլ ի՞նչ կարծիք։ Եկեք մի քանի օր այստեղ կանգնեք, եւ կտեսնեք, թե քանի հոգի են գալիս այ էն աղբամանից ուտելիք գտնելու: - Շատ գոհ եմ։ Ամեն ինչ լավ է։ Ավելի լավ լինել չի կարող։ - Լրիվ գերազանց: Արտաքին քաղաքականությունը գերազանց։ Ներքին քաղաքականությանը անբավարար։ - Հիասքանչ ղեկավար է քաղաքական։ Ես գտնում եմ, որ այսօր տնտեսությունը մեզ համար կարեւոր չէ։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավարարում է քաղաքական լիդերի առաջ դրվող պահանջները։ - Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին չորս տարում ոչինչ չի արել, մենակ քանդել է, ավերել է։ Ես նրա աշխատանքի արդյունքը չեմ տեսել։ Ես 2400 դրամ թոշակ եմ ստանամ, որ իմ հացին էլ չի բավարարում։ Ի՞նչ եմ տեսել։ Էկավ, պատրաստի ամեն ինչը կար։ Էկավ նստեց, քանդեց ավերեց։ Էն Լենինի արձանի պատվանդանն ինչի՞ քանդեց: Էդ մեծ մինուս էր իր համար։ Ի՞նչ ենք տեսել մենք Լեւոնից։ Ի՞նչ է արել, ի՞նչ նոր կառույց է արել, ո՞ւմ կյանքն է լավացրել։ Իմ թաղման համար բանկում փող էինք գցել, էն էլ կերան։ - Ես անտարբեր եմ ամեն ինչի հանդեպ։ - Նրա գործունեությանը ես միանշանակորեն բացասական գնահատական պետք է տամ։ Այս քաղաքականությունը, որ վարում են Հայաստանում, չի կարելի հեռանկարային համարել։ - Կոնկրետ ինչի՞ց եք դժգոհ։ - Սոցիալական իմաստով են գործերը շատ վատ։ Այսօր շատերը գովերգում են Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը, բայց այդ հաջողությունները պատրանքային են. ճտերն աշնանն են հաշվում, ծառն էլ պտուղից են ճանաչում: - Ինձ էլ նշանակեն, ձեզ էլ, դժվար կլինի։ Լրիվ գոհ լինել չեմ կարող, իհարկե, բայց ուրիշ թեկնածու չեմ տեսնում։ Եթե 10 բալանոց սանդղակով գնահատենք նախագահի գործունեությունը, ես 6 միավոր կնշանակեի, այն էլ հաշվի առնելով օբյեկտիվ դժվարությունները։ - Դրական եմ գնահատում։ Իր աշխատանքը ինձ գոհացնում է։ Խաղաղությունը ամենակարեւորն է։ - Քանի դեռ խաղաղության է ես գոհ կլինեմ, չնայած չեմ կարող ասել, դա Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհքն է, թե մեկ ուրիշի։ - Մեզ, թոշակառուներիս չի կարողանում պահել։ 40 տարվա ստաժ ունեմ, բայց 2 հազար դրամ եմ ստանամ, ինչպե՞ս ապրեմ։ Գնում եմ տան եղածը վաճառելու։ Յոլա գնանք, տեսնենք վերջն ինչ է լինելու։ - Դա ժողովրդին տանջող, քայքայող, աղքատության հասցնող գործունեություն է։ - Լավ է, չեմ բողոքում, լավ է։ Ինքը ընտիր դիվանագետ է, երկրի վիճակը ահագին բարելավվել է, ապրելը բավական հեշտ է ու հետաքրքիր։ Ինքը պայմաններ է ստեղծել, որ ով աշխատի, նա կուտի։ - Ընկեր ջան, պրեզիդենտ ասածը ենթադրում է, որ պետություն պիտի ունենա։ Պետությունն էլ պետություն է իր տնտեսությամբ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, կրթություն։ Արդյունաբերություն կա՞, չկա։ Գյուղատնտեսություն կա՞, չկա։ Կրթություն կա՞, չկա։ Ենթադրաբար պետություն չկա։ Բա էդ նախագահ ասածը որտեղի՞ց հնարեցիք... Նիկոլ Փաշինյան «Մոլորակ», 4 սեպտեմբերի, 1996թ.ը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter