Պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այցելել է Սարալանջ համայնք
ԱԺ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Սարալանջ համայնք:
ԱԺ պատգամավորը ներկայացրել է ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, կատարված աշխատանքը, ինչպես նաև, պատգամավոր ընտրվելու դեպքում նախանշված աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է պատգամավորի նախընտրական շտաբը, ջերմ և բազմամարդ հավաքի ընթացքում բնակիչներն ԱԺ պատգամավորին ներկայացրել են իրենց հուզող խնդիրը:
Մուշեղ Պետոյանը խոստացել է աջակցել, որպեսզի հնարավորինս արագ լուծումներ ստանան համայնքի համար հրատապ դարձած հակակարկտային կայանի և մշակույթի տան վերանորոգման հարցերը:
Հանդիպման ավարտին թեկնածուն խոստացավ նաև, որ նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել