HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ծառուկյանի վանաձորյան խրատները

Երևի Լոռվա բնությամբ ու լոռեցու անկեղծությամբ ոգեշնշված՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ էր այսօր անկեղծացել և իմաստնությամբ լցվել: Իր կյանքի փորձը օրինակ ունենալով՝ վանաձորյան հանրահավաքում Ծառուկյանը մասնավորապես հետևյալ խրատական մտքերը փոխանցեց հավաքվածներին.

«Մարդ պետք է միշտ իր չափի մեջ լինի, ինչ էլ կարա անի, պետք է քիչ ասի: Մարդու տրամադրությունը, որ հավատ ես ներշնում, ուրեմն պետք է դա անես: Ավելի լավ ա՝ քիչ ասա, շատ արա: Ես միշտ ինչ-որ ասել եմ, քիչ ասել եմ, շատ արել եմ:

Հերոսը, ազգի հերոսը, ժողովրդի հերոսը պետք է լինի սովորական մարդը, աշխատող մարդը, բարիք ստեղծող մարդը, ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան:

Մարդիկ պետք է գիտակցելով մոտենան, և բյուջեի բաշխումը պետք է հավասարաչափ լինի, ճիշտ լինի, արդարացի լինի, և հիմնական՝ պետք է հետևողական լինեն:

Այսօր եթե ձեզ պարտադրում են այս կամ այն կուսակցությանը կամ անձամբ իրենց ձայն տալ, նրանք իրենց մասին են մտածում, իրենց տեղը ապահովելու համար են մտածում: Ժողովրդի մասին մտածողը կոչ չի անի, չի էթա պարտադրի մարդկանց: Ավանդների համար ով ասում ա՝ ավանդները միանգամից վերադարձնում ենք, սուտ ա ասում: Որ ասեն՝ վաղը կտանք, սուտ է, մենք մեր բյուջեի սահմանում պետք է շարժվենք: Այսօր ով ասում է, որ աշխատատեղերը բոլորը կբացվի, էլի սուտ են ասում: Աշխատատեղեր կբացվի 3-5%, առաջվա վիճակը չի. այսօր գիտությունը զարգացել է, գործարանում 3000, 5000 մարդ չի աշխատում, աշխատում են 50-100 հոգի, 40 հոգի:

Ես ամենակարևորը ուզում եմ ձեզ ասել, որ այսօր ամենակարևորագույն խնդիրը պետք է թեթևացում լինի, պայման պետք է լինի: Բացի դա՝ պետք է մրցակցություն լինի. կապ չունի Վայոց ձորից ա, Կիրովականից ա, Կոտայքից ա: Կապ չունի, որ կարող ա դա անել, մասնակցել մրցույթին, էդ աշխատանքն ու արդյունավետությունը կարող ա անել, ժողովրդի հոգսը հոգալ, խնդիրը լուծի, խնդիր չկա, թող կիրովականից լինի: Հարկավոր է պայման, հնարավորություն և մրցակցություն, ոը պետք է կատարվի: Անհրաժեշտ է հնարավորություն տալ մարդկանց, որ մարդիկ լավ ապրեն»:

Թե ինչ ճանապարհով պետք է հասնել դրան, Ծառուկյանն այդ մասին չխոսեց:

Մեկնաբանություններ (2)

Հրաչիկ
Ախր այ Ծառուկյան ջան ոնց պտի ազատ մրցակցություն ըլնի աը ախպեր, մեկը դու թույլ կտաս էս երկրում առանց քո համաձայնության գազի լիցքավորման կայան սարքի այս ախպեռ, չէ չէ?, բա էլ ինչ ազատ մրցակցություն
Arthur
Ծառուկյանը երևի չպետք է մանրամասներ թե ինչպես է աշխատատեղեր բացելու: Նա, թերևս, Գրանդ հոլդինգի նման ամենաշատ աշխատատեղ բացողն է եղել: Նա գիտի ինչպես են ձեռնարկությունները աշխատում, ինչպես են վաճառում և ինչ է դրանց պետք: Մնացածների նման չի խոսում մի բանից, որի մասին պատկերացում չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter