HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ»

Այսօր կայքերից մեկում հրապարակված «ՀԱԿ-ն Արաբկիրի ընտրացուցակներում 150 մահացած ընտրողի անուն է գտել» հոդվածում նշվում է, որ ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի՝ ՀԱԿ-ը 150 մահացած մարդկանց ցուցակների խնդրով պաշտոնապես դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն գործերը չեն ընդունել՝ ոչ աշխատանքային օր լինելու պատճառաբանությամբ:  

Պարզաբանում ենք, որ հերթական անօգուտ փորձն է արվում ստահոդ լուրեր տարածելու միջոցով խեղաթյուրել հանրային կարծիքը՝ ընտրական գործընթացում ոստիկանության գործունեության վերաբերյալ:

Չնայած ապրիլի 29-ի ոչ աշխատանքային օր լինելուն՝ ոստիկանության պետի ցուցումով անձնագրային և վիզաների վարչությունն ու նրա ենթակա ստորաբաժանումները  շարունակել են պատշաճ կերպով կատարել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտականությունները:

Իսկ ապրիլի 29-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ: Ցուցակը առձեռն ստորագրությամբ թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի լիազոր ներկայացուցչից ստացել է անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընտրացուցակները հրապարակելուց հետո ցուցակում նշված 36 անձանց անհատական տվյալներն արդեն իսկ հանված են եղել բնակչության պետական ռեգիստրից: Մյուս անձանց տվյալները նույն օրը փոխանցվել են Արաբկիրի անձնագրային ծառայությանը՝ տեղամասային տեսուչների միջոցով ստուգումներ իրականացնելու համար:

Դիմումատուին կպատասխանվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter