Բանուչյանի շտաբը դատապարտում է «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցչի նկատմամբ բռնությունը
Ապրիլի 30-ին թիվ 11 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանի և Հայ Ազգային Կոնգրես դաշինքի քարոզչական նյութերը բաժանելիս հարձակման է ենթարկվել ընտրարշավին հետևող անկախ դիտորդը՝ «Հելսինկյան ասոցիացիա» հ/կ ներկայացուցիչ Արման Վեզիրյանը:
Սեդրակ Սարգսյան փողոցում մոտ 45 տարեկան մի տղամարդ նախ խոչընդոտել է քարոզչական նյութեր բաժանող ակտիվիստների աշխատանքը, հետո հարվածել Արման Վեզիրյանին:
Մենք խստորեն դատապարտում ենք անկախ դիտորդի, ինչպես նաև թեկնածուի համակիրների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը: Միաժամանակ պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքի հեղինակին:
Թիվ 11 ընտրատատարածքի պատգամավորության թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել