13:37, 1 մայիսի, 2012«Հայերը Վրաստանի խորհրդարանում նույնիսկ շշուկով «ցեղասպանություն» բառն արտասանելու իրավունք չունեն, քանի որ Հայաստանը Վրաստանին զիջել է մի շարք իրավունքներ այդ երկրի տարածքը որպես տրանզիտային զոնա օգտագործելու դիմաց: Իսկ ադրբեջանցիներն օգտվում են առիթից' շարունակելով իրենց լկտի և ցինիկ պահվածքը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ջավախքցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը:
Օրերս Վրաստանի խորհրդարանական դահլիճում տեղի ունեցած միջադեպը վրացագետ Ալիկ Էլոյանցը պատահական չի համարում: Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում վերջին նիստերից մեկի ժամանակ վրացի պատգամավոր Ջոնդի Բաղաթուրիան հայ երիտասարդների հետ հանդիպումից հետո հանդես էր եկել ցեղասպանությանը վերաբերող հայտարարությամբ:
Նրա ելույթն ընդհատվել էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, իշխող կուսակցության պատգամավոր, ադրբեջանցի Ազեր Սուլեյմանովի անմիջական արձագանքով, ով նրան անվանել էր «հայ», «Բաղաթուրյան» և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:
Ըստ Էլոյանցի' ադրբեջանցիները սպասում էին Բաղաթուրիայից այդօրինակ ելույթ և նախօրոք պատրաստված էին: Վրացական խորհրդարանի շենքի մոտ հավաքված սպասում էին ադրբեջանցի երիտասարդներ' «Բաղաթուրյան Ջոնդի», «Ջոնդին վաճառվեց հայերին» ցուցապաստառներով: Իսկ նիստի հենց սկզբից դահլիճում ներկա էր ադրբեջանական 4 լրատվամիջոց:
Փորձագետների կարծիքով՝ սրանք թուրք-ադրբեջանական պանթուրքական ծրագրերի նախածիլերն են: Նրանք ցանկանում են հյուսիսային լուսանցք բացել իրենց երկրների միջև, իսկ մեջտեղում սեպի պես խրված է հայաշատ Ջավախքը:
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 4970 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3440 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3379 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2312 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
19.06.2013
դիտվել է 1886 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
13.06.2013
դիտվել է 1813 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ