
«Հայկական ժամանակ». Ռուբեն Հախվերդյան. «Դրանք անասուն են»
«Ես «Ժառանգության» համար չեմ եկել, եկել եմ ձեզ համար երգեմ: Ում ուզում եք՝ գնացեք ձեն տվեք, մենակ Հանրապետականին չտաք, դրանք անասուն են: Մեկ էլ ՕԵԿ-ին չտաք»,- ԱՄՆ-ում բնակվող իր հայազգի ընկերոջ՝ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) հետ երեկ Ազատության հրապարակում նախատեսված համերգից առաջ հավաքվածներին դիմելով՝ նման հայտարարություն է արել հեղինակային երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Ավելի ուշ՝ համերգի ընթացքում, Հախվերդյանը հիմնավորել է իր այդ կարծիքը՝ ասելով. «Սուտ ա, որ սովետական պետությունը քանդվել ա, ստեղ անկախ պետություն չկա, մենք նորից ռուսի ճորտն ենք, սաղին КГБ-ն ա նշանակում»:
Ի տարբերություն Հախվերդյանին, ով այդքան վատ կարծիք ունի Հանրապետականի իշխանության մասին, ԱՄՆ-ում բնակվող, ԱՄՆ քաղքացի հանդիսացող երգիչ Հարութ Փամբուկչյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում դեմոկրատիայի առումով առաջընթաց է տեսնում: Որպես ապացույց նա մատնանշել է, որ մարդիկ կարողանում են ազատ խոսել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել