16:30, 2 մայիսի, 2012Վաղը` ժամը 10.30-ին, Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Նարեգ Հարթունյանի գործով դատական նիստը: Նշենք, որ այս դատական նիստի ընթացքում ցուցմունք կտան առաջին հինգ վկաները, այդ թվում` նաեւ Սեւակ Արզարունին: Հիշեցնենք, որ այս ողջ գործընթացքում վերջինս որոշիչ դեր ունի: Այն բանից հետո, երբ Հարթունյանները բացահայտեցին, որ Սեւակ Արզարունուն վստահված, Գարաբեդ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում հսկայական յուրացումներ են տեղի ունենում, եւ դիմեցին դատարան գումարները հետ ստանալու պահանջով, Սեւակ Արզարունու կնոջ եղբայրը` Գարիկ Բաբայանը, որին աշխատանքի էր ընդունել Սեւակ Արզարունին, իբրեւ «մտահոգ քաղաքացի» դիմում էր գրել ՊԵԿ-ին` հայտնելով ընկերությունում տեղի ունեցող այսպես ասած «չարաշահումների» մասին:
Հենց այս սուտ դիմումի, սուտ մատնությունների, կեղծ ապացույցների հիման վրա էլ հարուցվեց Նարեկ Հարթունյանի եւ ընկերության եւս երկու աշխատակցի դեմ քրեական գործը, ձերբակալեցին նրանց, ապա ազատ արձակեցին:
Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3580 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3195 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 2205 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2012 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 1946 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1694 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը