HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանին կզրկե՞ն պատգամավորության թեկնածուի կարգավիճակից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնբաց նիստում երեկ բավարարել է թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի բողոքները թիվ 7 ԸԸՀ որոշումները վերացնելու մասին:

Բողոքների նախապատմությունը հետևյալն է. Փաշինյանը և Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ' նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել և խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում:

Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր եիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են և կայացվել են ոչ օրինական ճանապարհով:

ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու և նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter