HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Արշակ Բանուչյանի մրցակիցը վախի մթնոլորտն է

«Հասարակության մեջ ձևավորվել է ընդհատակյա քաղաքացիական դիմադրություն, Հայաստանում այս տարիների ընթացքում անցկացված ամեն մի ընտրություն ժողովրդի համար յուրօրինակ փորձություն է եղել, մարդիկ աստիճանաբար սկսում են արժևորել իրենց քվեն:  Կարծում եմ` նույնիսկ ընտրակեղծիքների դեպքում մենք կհավաքենք անհրաժեշտ քանակությամբ ձայներ խորհրդարանում ժողովրդի ձայնը ծանրակշիռ դարձնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանը, ով, լինելով ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ, ամեն դեպքում, իրեն անկուսակցական է համարում:

Բանախոսի կարծիքով, իրավիճակը փոխվել է.  քաղաքացիների զգալի մասը իր քաղաքական դիրքորոշման մասին իրական բացահայտումներ չի անում, այն մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ զբաղվում էին ընտրակեղծիքներ բաժանելով և ընտրություններից հետո իրենց «ծառայության» դիմաց պատշաճ փոխհատուցում չեն ստացել, այսօր արդեն ընդգծված ընդդիմադիր կեցվածք են ձեռք բերել: Նույնիսկ քրեական հեղինակությունների շրջանում, ովքեր իրենց տարածքում իշխող կուսակցության համար ագիտացիա անելով էին զբաղված,  այժմ գլուխ է բարձրացրել թասիբը, և նրանք այլևս այդքան հեշտ կաշառելի չեն: Իրավագիտակցության առումով, Երևանը մի քանի քայլով առաջ է մարզերից: «Իմ ընտրատարածքում ես միակ ընդդիմադիր թեկնածուն եմ»,- նշեց Բանուչյանը և հավելեց, որ մրցակից, որպես այդպիսին չունի, թերևս բացառությամբ այն վախի մթնոլորտի, որն ամեն կերպ փորձում են առաջացնել ժողովրդի գիտակցության մեջ:

Ամփոփելով նախընտրական քարոզարշավը` Բանուչյանն արդյունավետ գնահատեց իր և իր թիմի մեկ ամսում կատարած աշխատանքը: Այդ ընթացքում նա հիմնականում շեշտը դրել է պոտենցիալ ընտրողների հետ անմիջական հանդիպումների վրա, որոնց արդյունքում շատերն ակամայից դարձել են իր լուռ համախոհները և վտահված անձիք:

Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter