HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին։

Հաջորդ որոշմամբ, հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ ներկայացրած նշված ներդրումային ծրագիրը, գործադիրը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետի' Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիայով ջերմատների կառուցման նպատակով Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 69.83 հա հողամասի առանձին հողակտորների ուղղակի վաճառքի ձևով օտարման առաջարկությանը։

Սահմանվել է, որ ներդրումային ծրագրի պատասխանատուն և կառավարիչն է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որը կարող է ներդրողներ ընտրել մինչև 2014 թ. դեկտեմբերի 1-ը։

Երեք տարվա ընթացքում նախատեսվում է կատարել շուրջ 35-40 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 1500-2000 աշխատատեղ։

«Սա որակապես նոր ծրագիր է՝ նոր մոտեցումներով և ֆինանսական մեխանիզմներով, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Պետություն-մասնավոր համագործակցությամբ մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի տարբեր մասնավոր ընկերություններ ներդրում կատարեն և մասնակցեն Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսության զարգացմանը։ Կան միջազգային գործընկերներ, որոնք Հայաստան են բերելու եվրոպական լավագույն փորձը։ Դա էլ հնարավորություն է տալու, որ այդ ծրագրի դրական փորձը տարածենք մարզերում' ստեղծելով լրացուցիչ հազարավոր աշխատատեղեր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter