HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սոնա Այվազյանը Սերժ Սարգսյանի ճաշակի մասին

«Նախագահի այցը Մաշտոցի պուրակ PR քարոզարաշվի մի մաս էր և բավականին էժանագին», - «Հետքի» հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սոնա Այվազյանը, ով այս ընթացքում բնապահպանների հետ պայքարում է պուրակի համար:

Նրա կարծիքով` բարոյական չէր, որ այս ամբողջ ընթացքում, երբ երիտասարդ բնապահպանները գիշեր-ցերեկ, եղանկային տարբեր պայմաններում հերթափոխով մնում էին պուրակում և պայքարում դրա համար, հանկարած ընտրություններից օրեր առաջ նախագահը «բարեհաճում է գալ» այգի, այնուհետև հրահանգում ապամոնտաժել բուտիկները, քանի որ դրանք նրա ճաշակով չեն:  

«Անբարոյական քայլ էր»,-որակում է Սոնա Այվազյանը, որովհետև օրեր առաջ ոստիկանները բռնության էին ենթարկել բնապահապաններին, որոնք ստացել էին մարմնական վնասվածքներ, այժմ նախագահը գալիս և շնորհակալություն է հայտնում ոստիկաններին իրենց լավ աշխատանքի համար: Ս. Այվազյանի խոսքերով` դա պարզապես արհամարհանք էր քաղաքացիների նկատմամբ:

«Դա նախագահի պահվածք չէր: Սերժ Սարգսյանն իր այս քայլով վարկաբեկեց և ոստիկանության կառույցը, և Երևանի քաղաքապետարանին, որովհետև նա հասակացրեց, որ Երևանի քաղաքապետը որոշում ընդունող չէ, և այն օրենքները, որ գրված են, և այն իրավասությունները, որ ունի Երևանի քաղաքապետը, նշանակություն չունեն: Ինքն է որոշողը, իր ճաշակով է որոշելու, օրենքներին հետևելու կարիք չկա», - նշեց Ս. Այվազյանը:

Նրա կարծիքով` ոստիկաններին օգտագործել են որպես գործիք, իսկ պետությունն իր քաղաքացիների հետ խոսում էր ոստիկանների միջոցով: Այնինչ, ոստիկանությունը պետք է ընդունելի լինի հասարակության կողմից, ոստիկանների մոտ քաղաքացին իրեն պետք է զգա ապահով, ոչ թե հակառակը:

Տվյալ դեպքում, ըստ Սոնա Այվազյանի, ոստիկանությունը հայտնվեց ծիծաղելի իրավիճակներում, ընկալվում էր որպես թշնամի, որի պատճառով էլ վարկաբեկվեց:

«Հրամանները գալիս են վերևներից, և ոստիկանությունն օգտագործվում է իշխանությունների կողմից քաղաքական նկատառումներով` ի շահ նրանց նպատակների», - նշեց Սոնա Այվազյանը:

Ստացվում է, որ պետական կառույցները ծառայում են միայն որպես գործիք, իսկ որոշում կայացնողը մեկն է` «հայոց թագավոր Սերժ Սարգսյանը»:

Միաժամանակ, բացի վերոնշվածներից, Ս. Այվազյանը կարծում է, որ իր այս քայլով նախագահը վարկաբեկեց և էժանացրեց նախ և առաջ իրեն:

«Նախագահն այլ գործառույթների համար է, նախագահը բուտիկների տեղը իր ճաշակով որոշելու համար չէ», - համոզված է Ս. Այվազյանը:

Բուտիկների հարցը պետք է լուծեր քաղաքապետը, որը, սակայն կախված է ուրիշներից: Հետևաբար` հարցը պետք է լուծվեր նախագահի մակարդակով: Սակայն ճիշտ չէր, որ դա այդպես ցուցադրվեց: «Նախագահը չպետք է իրեն այնքան ստորացներ, որ գար ինչ-որ բուծիկի ճակատագիր որոշելու համար, ընդ որում` ոչ թե օրինականության, այլ ճաշակի շրջանակներում: Այսինքն` նրա ճաշակն այլ բան կարող էր թելադրել, և նա այլ կերպ կարող էր վարվել», - ասաց Ս. Այվազյանը:

Քանի որ հարցը դրվում է ճաշակի մակարդակում, ապա Ս. Այվազյանը գտնում է, որ հարցը համակարգային լուծում չի ստացել: Այսինքն` չկա երաշխիք, որ քաղաքապետը այլ անօրինական որոշում չի ընդունի այգիների տարածքում:   

Ստեղծված իրավիճակում Ս. Այվազյանին ուրախացնում է այն հանգամանքը, որ բնապահպանները նախագահի այցի ժամանակ իրենց ճիշտ պահեցին, մնացին իրենց դիրքերում` չփորձելով շնորհակալություն հայտնել նախագահին:

 

Մեկնաբանություններ (1)

Armen
Ստեղծված իրավիճակում Ս. Այվազյանին ուրախացնում է այն հանգամանքը, որ բնապահպանները նախագահի այցի ժամանակ իրենց ճիշտ պահեցին, մնացին իրենց դիրքերում` չփորձելով շնորհակալություն հայտնել նախագահին: CHNAJAC AJS MEKNABANUTIAN@`VIDEOUM MI BNAPAHPAN KIN HIVANDAGIN URAXUTJAMB THRCHKOTUM E; ASFALT@ PHOS E GCUM ´ GORALOV´ THE MENQ HAXTHEL ENQ; AJGIN MERN AAAAAAAA: DUQ CHEQ HAXTEL;TIKIN ; NAXAGAH@ PR E AREL.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter